Ժուկով, ժամանակով երեք ընկերներ են լինում՝ Անին, Արմենը, Աննան: Մի օր նրանք քայլում էին փողոցով և զրուցում իրենց անհանգստացնող հարցերից: Արմենը ասում է, թե ինքը հոգնել է մեքենաների արտաբերած գազերը շնչելուց և ավտոտնակներից, որոնց պատրճառով բակուն խաղալու տեղ չի մնացել: Աննան բողոքում էր փողոցում հանդիպող աղբից, իսկ Անին կցանկանար որպեսզի աշխարհի երեսից վերանար ծխախոտ, որի ծխի մեծ մասը վնասում է երեխաներին:
Այդ ասելուն պես նրանք հայտնվեցին մի հրաշագեղ երկրում , որտեղ շատ խաղահրապարակներ և գույնզգույն ծաղիկներ կային, որոնց վրայով սավառնում էին գեղեցիկ թիթեռներ, որոնցից լույսեր էին արձակվում :Հանկարծ վերևից մի գեղեցիկ փերի իջավ: Արմենը հարցրեց, թե ինչ է նրա անունը: Փերին պատասխանեց, որ իր անունը Լիա է և ասաց ,որ երեխաներին կանչել է , որպեսզի նրանք ամբողջ աշխարհում մաքրություն և հարմարավետություն հաստատեն ,սակայն նրանք պետք է զգուշանան կախարդ Ադելայից , որը չի սիրում ոչ մի մաքուր բան:
Երեխաները վերցնում են այն ամենը ինչ որ նրանց պետք կգա:Արմենը վերցնում է կապույտ փայտիկը , որը ունակ էր կեղտոտ միջավայրը վերածել մաքուր և հարմարավետ միջավայրի :
Աննան վերցնում է վարդագույն փայտիկը , որով նա ունակ էր չեզոքացնել ավտոմեքենաների արձակած վնասակար նյութերը դրանք վերածելուվ ծաղկի թերթերի: Անիին բաժին է հասնում դեղին փայտիկը որով նա կարող էր ամբողջ տարածքը վերածել ծաղկազարդ գոտու:Նրանց նաև մի իր տրվեց, որով նրանք կարող էին պայքարել ադելայի դեմ. դա մի սրվակ փոշի էր, որը երբ նրանք շաղ տային Ադելայի վրա նա իսկույն կչքանար: Նա ավելացրեց որ եթե նրանք ամեն ինչ ճիշտ կատարեն, կտա նաև երեք մատանիներ,որոնք իրենց մեջ կունենան տարբեր գերբնական ուժեր:
Դրանից հետո եռյակը անցավ գործի:Սակայն սրանք ի՞նչ իմանային, որ իրենց խոսակցությունը լսել է վհուկ Ադելան, որը չար կատակ էր պատրաստել նրանց համար:Սակայն նա շուտ էր հեռացել և չեր լսել այդ սրվակի մասին:
հաջորդ օրը եռյակը անցավ գործի:Նրանք երեք փայտիկները միացրեցին և երբ ուզում էին ասել կախարդական խոսքերը, եկավ Ադելան և սկսեց իր կախարդանքը գործադրել, որով նա ցանկանում էր հավերժ քնեցնել այդ երեքին : Բայց լավն այն էր Արմենը հասցրեց կախարդական փոշին շաղ տալ Ադելայի վրա և նա իսկույն չքացավ:
Եռյակը վերջին ուժերով կախարդանքը գործադրեց, և հնչեցրեց կախարդական խոսքերը «լավ միջավայր», «մաքուր օդ», «ծաղիկների անուշ բույր»: Այդ ասելուն պես շրջակայքը պարուրվեց սպիտակության մեջ. ոչինչ չէր երևում: Իսկ երբ այդ ամենն անցավ, ի՜նչ գեղեցկություն. ամենուրեք երփներանգ ծաղիկներ, բազում խաղահրապարակներ ցայտաղբյուրներ և ջրավազաններ կային, մեքենաներն աշխատում էին առանց վնասակար արտանետումների: Եռյակն իր գործն ավարտածվերադարձավ Լիայի մոտ որը նրանց հաղթանակով շատ էր ուրախացել: Սակայն նրանց ասաց, որ միշտ զգոն լինեն քանի որ կարող են հայտնվել Ադելայի նման վհուկներ, որոնք կցանկանան ոչնչացնել այս նոր և գեղեցիկ աշխարհը. չէ որ այդ վհուկները բոլոր ժամանակներում ապրում են: Հեքիաթս ավարտվեց, երբ երկնքից երեք հերոսներիս հասցեագրված երեք խնձոր ընկավ. առաջին սրվակի նոմինացիայով Անիին՝ «մաքրություն», երկրորդ սրվակի նոմինացիայով Արմենին՝ «խոհեմություն», իսկ երրորդ սրվակի նոմինացիայով Աննային՝ «կոկիկություն»:
Տաթև Արամյան
14 տարեկան
Արմավիրի մարզի
Մրգաշատի թիվ 2 միջն դպրոց