Լինում է, չի լինում մի գրիչ է լինում: Այդ գրիչը գրել չի իմանում , ոչ էլ գրիչի նման է լինում: Մի օր էլ էս գրիչ- չեղածը քայլում է փողոցով ու մի երգ է քթի տակ անընդհատ երգում.
Միջուկ չունեմ,
Ես չգրող գրիչ եմ,
Թանաք չունեմ,
Ինչպես գրեմ:
Ես գրիչ եմ, սրիչ չեմ:
Այս գրիչը այնքան է երգում, մինչև որ նրան է միանում ե տառը և նա դառնում է երգիչ:
Միլենա Թորոսյան
9 տարեկան
Ք.Երևան, Մխիթար Սեբաստացի
կրթահամալիր, Նոր դպրոց