ՀԵՔԻԱԹ 26. «ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԵԾ ԵՎ ՓՈՔՐ ՍԼԱՔՆԵՐԸ»


1 share
Հեքիաթ Ժամացույցի սլաքները

Լինում են, չեն լինում երկու եղբայր են լինում: Դրանք ժամացույցի մեծ և փոքր սլաքներն էին: Մեծ եղբայրը բարձրահասակ էր, ջանասեր, աշխատասեր և ուզում էր, որ միշտ ինքը լինի առաջինը: Փոքր եղբայրը ցածրահասակ էր, կարճլիկ, սակայն ոչ պակաս աշխատասեր, նա էլ էր միշտ աշխատում և նա էր ուզում միշտ առաջինը լինել: Նրանք ամեն օր աշխատում էին շարունակ: Բայց եկավ մի օր, որ նրանք հոգնեցին աշխատելուց:

Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ, և մի օր նրանց մեջ վեճ առաջացավ,` թե ով է  իրենցից ավելի կարևորը և աչքի ընկնողը:

Հնչեց մեծ եղբոր  խոսքը.

– Լսի՛ր, ա՛յ ճստիկ եղբայր, այս տարիների ընթացքում ես եմ ավելի շատ աշխատել, որպեսզի լինեմ ավելի աչքի ընկնող և կարևոր:

Բայց փոքր եղբայրը իրեն չկորցրեց և մեծին հակադարձ պատասխանեց.

– Ես եմ ավելի նկատվող և կարևոր, քանի որ ես եմ ցույց տալիս ժամանակը, և եթե ես չլինեմ, մարդիկ չեն կարող իմանալ, թե ժամը՛ քանիսն է:

Մեծ եղբայրը փոքրի խեսքերից շատ բարկացավ և ուժեղ  բղավեց.

Դրանից հետո նրանք  ապրում և արարում էին հանդարտ ու համաչափ, ինչպես վայել է ամենազոր ժամանակին և համերաշխ եղբայրներին:- Բայց երբ կգա տասներկուսը կփակեմ ես քո երեսը, դու չես լինի ուշադրության կենտրոնում, այլ կլինես աննկատ և անպիտան: Փո՛քր եղբոր լեզուն  կապ ընկավ, բայց վայրկյաններ անց նրանք առանձնացան իրարից և դարձյալ սկսեցին մրցել: Այսպես ամիսներով, տարիներով նրանք անդադար մրցում էին և փորձում անցնել մեկը մյուսից: Այս վեճից հետո մեծ եղբայրը հասկացավ, որ մինչև փոքր եղբայրը իր փոքրիկ ու նուրբ քայլերը վաթսուն անգամ չփոխի, ինքը մի քայլ անգամ անել չի կարողանա: Եվ նա հասկացավ, որ բոլոր մեծ գործերը, սկսվում են փոքր գործերից, մեծ հաղթանակները կայանում են փոքր հաղթանակների շնորհիվ:

 

Արսեն Գյուլամբարյան

 10 տարեկան

ք. Երևան, #154 դպրոց


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։