Կար, չկար մի թագավորություն կար: Այն շրջապատված էր գեղեցիկ ծառերով ու ծաղիկներով, ներսում ուներ բազմաթիվ պարտեզներ: Պարտեզներում ծաղկում ու փթթում էին երփներանգ և գույնզգույն ծաղիկներ: Ամեն առավոտ թռչունների դայլայլից իրենց գլխիկներն էին բարձրացնում ալվան ծաղիկները:
Թագավորությունում իշխում էր բարի ու խոհեմ մի թագավոր,որը շատ էր սիրում ծաղիկներ: Սակայն նրա ամենասիրելի ծաղիկը իր չքնաղ աղջիկն էր, որը առավոտից երեկո շրջում էր պարտեզներում և խնամում էր ծաղիկները:
Բայց մի օր, երբ արքայադուստրն արթնացավ քնից, չլսեց թռչունների ծլվլոցը: Արքայադստերը շատ տարօրինակ թվաց, և նա անմիջապես դուրս վազեց ու ինչ տասավ. ծաղիկները թորշնել էին, թռչունները կուչ եկել, պարտեզները մեռնում էին:
Արքայադուստրը չգիտեր ինչ աներ, լաց էր լինում ու խնդրում էր ծաղիկներին.
-Սիրելիներս, բարձրացրեք ձեր գլխիկները:
Բայց ոչինչ չէր փոխվում:
Այդպես անցավ մի քանի ամիս: Արքայադուստրը այնքան էր լաց եղել, որ հալումաշ էր եղել և անկողին ընկել:
Թագավորը աշխարհի տարբեր մասերից բույսերի մասնագետներ էր կանչել, բայց նրանցից և ոչ մեկին չէր հաջողվել փրկել պարտեզները:
Մի օր էլ, երբ արդեն հույս չկար, որ արքայադուստրը կլավանա, թագավորություն շրջիկ կրկես եկավ: Թագավորը հրամայեց, որ հեռանան, քանի որ տրամադրություն չունեն նրանց դիտելու, բայց հետո որոշեց, որ կրկեսի միջոցով արքայադուստրը կլավանա, և նրանց հրամայեց մնալ ու ներկայացումներ ցույց տալ: Արտիստները սկսեցին իրենց ներկայացումը: Արքայադուստրը նայեց, նայեց, բայց նրան ոչինչ չուրախացրեց: Ներկայացման վերջում մի փոքրիկ տղա սկսեց ջութակ նվագել: Արքայքդուստրը լարեց լսողությունը, ջութակի ամեն մի ելևէջի հետ լսվում էր թռչունների դայլայլը:
Հանկարծ արքայադուստրը շրջվեց, հրա~շք. ծաղիկները բարձրացնում էին գլխիկները: Բոլորը զարմացած իրենց շուրջն էին նայում, իսկ արքայադուստրն արդեն պարտեզում էր:
Փոքրիկ տղան անմոռաց նվագում էր: Պարտեզը վայրկյան-վայրկյան կենդանանում էր` ջութակի կախարդական մեղեդուց, արքայադուստրն էլ կարծես երբեք էլ հիվանդ չէր եղել: Երբ տղան վերջացրեց նվագել, պարտեզում ոչ մի ծաղիկ չմնաց, որ չծաղկեր ու չփթթեր: Թագավորը շնորհակալություն հայտնեց փոքրիկ տղային:
-Այդ ես չէի, այլ ջութակն էր,-ասաց փոքրիկ ջութակահարը:
-Մնա մեզ մոտ, խնդրում եմ, և ամեն օր նվագիր իմ ու ծաղիկների համար,-ասաց արքայադուստրը:
-Մնա տղաս,-ասացին կրկեսի արտիստները:
Ու տղան մնաց թագավորությունում: Ամեն առավոտ փոքրիկ ջութակահարը նավագում էր կախարդական ջութակով, իսկ արքայադուստրը շրջում էր պարտեզներով ու զմայլվում ծաղիկների գեղեցկությամբ:
Մարիա Ջանիբեկյան
10 տարեկան
ք.Երևան, # 198 ավագ դպրոց