# 32 ՀԵՔԻԱԹ. ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ


Հեքիաթ Արքայադուստրը

Վաղուց, շատ վաղուց հայոց աշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում, կապույտ-կապույտ լճակի շուրջ փռված էր դրախտային դաշտավայրը: Այդ դրախտային դաշտում էր ծաղկում Ոսկե ծաղիկը: Նրանից արձակած լույսից այնպես էր լուսավորվում շրջապատը, որ նույնիսկ գիշերներն այստեղ լուսավոր է լինում:

Ոսկե ծաղկի ոսկե բաժակի մեջ, իր փոքրիկ ոսկե պալատում էր պրում ծաղիկների փոքրիկ Արքայադուստրը: Նա այնքան գեղեցիկ էր,որ անգամ ծաղկի փայլը թուլանում էր, երբ նա դուրս էր գալիս պալատից: Նրա գեղեցկության լուրը դուրս էր եկել Հայոց աշխարհի սահմաններից, շատերն էին ցանկանում տեսնել ու հիանալ նրանով: Շատերը տեսնելով նրան սիրահարվում էին և ամուսնության առաջարկ անում, սակայն նրա հոգու դռները փակ էին բոլոր օտարների համար:

Մի անգամ, ամեն օրվա նման Արքայադուստրը դուրս էր եկել զբոսնելու: Այդ օրը նրան պարուրել էր մի անծանոթ թախիծ: Մտամոլոր քայլերը նրան բերեցին Կապուտակ լճակի մոտ: Արքայադուստրն այսպես էր վարվում ամեն անգամ,երբ թախծում էր: Նա նստել էր մի քարի և հետևում էր ձկների ուրախ խաղին: Նա այնպես էր նախանձում ձկներին, չէ որ նրանք ընկերներ ունեին, իսկ ինքը`ոչ: Նա նույնիսկ չգիտեր, թե ինչ կա դաշտավայրից այն կողմ:

Այն պահին, երբ արքայադուստրը մտամոլոր նայում էր լճակում խայտացող ձկների խաղին, արևի ճաճանչներից մի փոքրիկ շողիկ պոկվեց և իջնելով արքայադստեր մոտ նրա դեմքը այնպես լուսավորեց, որ նա ակամայից ժպտաց և մոռացավ քիչ առաջ իրեն պարուրած անծանոթ թախիծը: Իսկ շաղիկն այդ նույն ժամանակ իր թևին առավ նրա ժպիտն ու թռավ դեպի հայոց աշխարհի մեկ այլ գեղեցիկ անկյուն,դեպի Սյունաց աշխարհի գողտրիկ անկյուն`Մեղրի, ուր միայնակ թախծում էր մի փոքրիկ արքայազն: Շողիկն զգուշությամբ իջավ արքայազնի թևին և նրա աչքերի մեջ թողեց հրաշք արքայադստեր չքնաղ պատկերը: Արքայազնը սթափվեց,սակայն միևնույն  ժամանակ և զգաց,որ իր սիրտը մի հիանալի երգ է երգում: Այդ երգը նրան կանչում էր հեռու-հեռու, դեպի անհայտ մի երկիր` խոստանալով մի աննկարագրելի ուրախություն:Արքայազնն որոշեց հետևել երգի հնչյուններին,և հոգում ունենալով ոսկե ծաղկի արքայադստեր պատկերը,ընդառաջ գնաց իր ճակատագրին:

Չնայած գեղեցիկ է հայոց լեռնաշխարհի  բնությունը,սակայն նա նույնպես ունի իր դժվարությունները:Արքայազնը իր ճանապարհին հանդիպում էր բազմաթիվ դժվարությունների ,բայց բոլորն էլ հաղթահարում էր և առաջ շարժվում դեպի իր նպատակը:

Երկար-երկար գնաց մեր արքայազնը,նրան ճանապարհ էին ցույց տալիս հոգու երգն ու արեգակի շողիկը:Որքան մոտենում էր դաշտավայրին,այնքան բարձրանում էր երաժշտության ձայնը:

Վերջապես նա հասավ լճափ և զմայլված ու կախարդված նայում էր լճակի ջրերին, երբ ջրի մեջ տեսավ այն նույն արտացոլանքը,ինչ իր աչքերի մեջ էր թողել շողիկը:Տղան թեքվեց և իր առջև տեսավ մի ճքնաղագեղ աղջիկ,որը զարմացած տղային էր նայում:

Աղջիկն առաջին անգամ էր օտար մարդ տեսնում,իսկ  տղան զմայլված էր աղջկա գեղեցկությամբ:Նրանք երկար նստեցին կապույտ-կապույտ լճակի ափին,երկար զրուցեցին:Տղան նրան պատմեց իր հայրենի չքնաղ օրրանի մասին,նրա հրաշալի բնության,մրգերի մասին և ավելացրեց,որ այդ ամենը էլ ավելի կգեղեցկանա:

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան և նրանց միությունից ոչ միայն դաշտավայրը,այլև ողջ հայոց լեռնաշխարհը էլ ավելի գեղեցկացավ:

Ինչպես ամեն մի հեքիաթի վեջում,այս հեքիաթում նույնպես երկնքից երեք խնձոր ընկավ.մեկը`ասողին,երկրորդը`լսողին,երրորդը`իր ծննդավայր անկեղծ սիրողին:

 Հ.Գ. Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը,նրա զարմանահրաշք բնությունը և ուզում եմ ,որ բոլորը սիրեն ու պահպանեն իրենց բնօրրանը,դրանով անառիկ պահեն մեր հին ու նոր Հայաստանը:

Ժորա  Հակոբյան

11 տարեկան

Սյունիքի  մարզ, Մեղրիի
թիվ 1 միջնակարգ դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։