ՀԵՔԻԱԹ 37. «ԻՄ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐԸ»


1 share
Հեքիաթ իսկական ընկերը

Մի աշնանային երեկո էր: Դուրս եկա շանս հետ զբոսնելու: Հանկարծակի մի տարօրինակ ձայն լսեցի, շրջվեցի, բայց ոչ մի բան չտեսա, քանզի շատ մութ էր: Հետ շրջվելուն պես տեսա, որ շունս չկա: Շատ վախեցա: Շուրջս ոչ ոք չկար: Տարօրինակ է, եթե շանս գողացած  լինեին, այդքան շուտ չէին կարողանա փախչել: Սկսեցի փողոցներով շրջել և փնտրել նրան, սակայն ոչ մի տեղ չգտա:

Արդեն ուշ էր: Տխուր գնացի տուն, սակայն առավոտյան բոլոր մոտակա փողոցներում հայտարարություններ  փակցնելու մտադրությամբ:

Գիշերը չէի կարողանում քնել ,որովհետև անընդմեջ շանս մասին էի մտածում: Մտածում էի, թե որտեղ է նա հիմա և ինչ է անում: Մտածում էի, որ եթե ամեն ինչ չանեմ նրան գտնելու համար ինքս ինձ չեմ  ների, քանզի շունս իմ լավագույն ընկերն է:

Ես և իմ շունը մի գաղտնիք ունեինք. իմ շունը սովորական շուն չէր:Նա կախարդական շուն էր:Նա խոսել գիտեր և իմ գաղտնի զրուցակիցն էր:Ոչ ոք չգիտեր այդ մասին, նա այդ գաղտնիքը միայն ինձ էր վստահել:Երբ դուրս էինք գալիս զբոսնելու, մի տեղ էինք փնտրում, որտեղ ոչ ոք չկար և սկսում էինք խոսել մեր հետաքրքրությւնների և կյանքի մասին:

Եթե որևէ մեկը իմանար այդ մասին, ապա ես կկորցնեի շանս հուր և հավիտյան: Սակայն ես համոզված եմ , որ այդ չէի նրա անհետացման պատճառը, քանի որ ոչ մեկին չեի ասել այդ գաղտնիքը: Ոչ ոք էլ չէր կարող իմանալ այդ մասին, որովհետև մենք մարդաշատ տեղեր չէինք գնում խոսելու: Որտեղ էլ գնում էինք, մի քանի րոպե հատկացնում էինք ստուգման, թե արդյոք որևէ մեկը չի հետևում և ականջ չի դնում մեր խոսակցությանը:

Վաղ առավոտյան,  ժամը վեցին վեր կացա, նստեցի համակարգչի մոտ և սկեցի գրել . «Փտրվում է շնիկ, շիկահեր է, ունի շականակագույն աչքեր: Տեսնողներին շատ եմ խնդրում զանգահարել» և գրեցի հեռախոսահամարս: Բազմացրեցի հայտարարությունը, վերցրեցի սոսինձ և դուրս եկա: Ես շրջեցի բոլոր մոտակա փողոցներով և փակցրեցի այդ   հայտարարությունները: Երեկոյան ժամը ութին հոգնած վերադարձա տուն: Պառկեցի և փորձեցի քնել, որ այս ամենը ընդհամենը մի վախենալու երազ թվար: Սակայն քունս փախավ և կրկին ընկա մտածմունքների գիրկը, կրկին շանս մասին: Նույնիսկ չնկատեցի, թե ինչպես քնով անցա:

Առավոտյան շուտ արթնացա: Արդեն երրորդ օրն է ինձ միայնակ էի զգում: Ճիշտ էին ասում, որ լիարժեք գնահատում ես այն, ինչ ունես միայն այն ժամանակ, երբ այն կորցնում ես:

Հագնվեցի, լվացվեցի և նախաճաշեցի: Տարօրինակ  էր, այս երեք օրվա ընթացքում  ոչ  հաց ուտելու, ոչ  էլ  քնելու ցանկություն ունեի:  Սակայն այդ օրը  ինձ շատ  լավ էի զգում : «Ինչ որ բան այն չէ», – մտածում էի ես :

Որոշեցի գնալ մեր տան կողքի այգին, որտեղ ես և իմ շնիկը հաճախակի զբոսնելու էինք գնում: Մենք ունեինք մի առանձնահատուկ տեղ, որը լի էր գեղեցիկ ծառերով և խիտ թփերով: Մենք շատ էինք սիրում այդտեղ պառկել և աչքերը փակ երազել:Աչքերս փակեցի և սկսեցի երազել շանս մասին: Մտածում էի,  որ շունս արդեն եկել է  և մենք միասին բակում խաղում ենք:

Այդ վայրկյանին մի թաց բան դիպավ դեմքիս: Շրջվեցի, որ պարզեմ, թե դա ինչ էր: Պատկերացրեք ուրախությանս չափը, երբ  տեսա որ այդ թաց և սառը բանը շանս քիթիկն էր: Ուրախությանս չափ չկար և վեր թռա տեղիցս: Այնքան ուրախ էի, որ տեղս չէի  գտնում: Գրկեցի և համբուրեցի շանս: Տարա նրան տուն, կերակրեցի, խաղացինք միասին  և նա քնեց, երևի շատ հոգնած էր:

Կարծում եմ, որ եթե մի բան շատ ես ցանկանում, միշտ էլ կատարվում է: Երբեք չի կարելի կորցնել հույսը ինչ էլ որ պատահի: Իսկ հավատարիմ ընկերը միշտ էլ կվերադառնա, ինչքան հեռու էլ որ լինի:

Նանե Առուշանյան

12 տարեկան

  Ա.Պ.Չեխովի անվան N55 միջնակարգ դպրոց


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։