Լինում է չի լինում մի թագավոր է լինում: Էս թագավորը չի կարում խոսի, դրա համար էլ ամեն մի նոր օրենք ու հրաման գրում է: Նա իր համար տառեր էր հորինում ու գրում: Բնականաբար, ոչ մեկ, ոչ մի բան չի հասկանում, և դրա համար էլ թագավորությունը դարձել էր անկառավարելի: Ոչ մեկ չեր պատժվում: Ո՛չ օրենք կար, ո՛չ իշխանություն:
Խեղճ թագավորը չէր կարողանում ոչ մի բան անել և ջղայնությումից անկողին է ընկնում: Մի գյուղացի իմանում է, որ թագավորը հիվանդացել է ու գալիս է տեսության: Էս մարդը հասկանում է, թե թագավորը ինչի է հիվանդացել: Նա խոստանում է տառեր հորինել և ուսուցանել: Պարզվում է, որ էս ծերուկը 15 երեխա ու 24 թոռ ունի: Գիշեր ու ցերեկ մտածում է ու մտածում ու վերջում հասկանում է , թե ոնց հորինի: Ամեն մի երեխայի հողի վրա մի նշան անել է տալիս, ու դա դարձնում մի տառ: Բոլորը գրում են ու վերջապես 39 տառը պատրաստ էր: Տանում է թագավորին ցույց տալիս:
Թագավորը շատ գոհ է մնում ու պարգևատրում է ծերուկին: Ծերուկն առաջարկում է տառերը սովորեցնել գիտնականներին, ապա նրանք կբացեն դպրոցներ ու կսովորեցնեն մարդկանց: Այդ գիշեր թագավորը մի երազ է տեսնում, որ իր խոսելու ունակությունը ծերուկը վերադարձնում է երգելով տառերը, բայց իրենց անուններուվ: Ծերուկը իմանում է այդ մասին ու մի տառի կողքը մի ուրիշ երկուսն է դնում և ստանում `այբ , բեն, գիմ …և,օ, ֆե: Ծերուկը երգում է ու թագավորը ձայն է առնում: Դրանից հետո թագավորը կարողանում է և գրել և ասել բոլոր օրենքները, և թագավորությունը դառնում է օրինապահ, հզոր ու գրագետ:
Աննա Աղաբեկյան
13 տարեկան
ք. Երևան, Գայի անվան թիվ 129 դպրոց