Հեռավոր մի տերությունում ապրում էր ծերունի թագավորը: Նա ուներ երեք զավակ: Հզոր էր թագավորի տերությունը և հարուստ: Սակայն թագավորը ուրախ չէր: Նրա զավակները չէին սիրում միմյանց և համերաշխ չէին: Օրերով վիճում էին ու կռվում: Թագավորը նայում էր տղաներին ու տխրում: Մտածում էր, թե ինչպես կարող են նրանք երկրին, ժողովրդին պահել, եթե չեն կարողանում հաշտ ապրել:
Պալատի առջև կար մի հրաշալի այգի, հազարավոր ծաղիկներով ու ծառերով, որտեղ երգում էին ու ծլվլում սոխակները:
Օրերից մի օր, երբ թագավորը շրջում էր այգում, նկատեց, որ սոխակները չեն երգում, ծաղիկները թառամել են, ծառերը թեքվել, կարծես ծերացել են հարյուր տարով: Տխրեց ծերունի թագավորը: Հավաքեց երկրի իմաստուններին, որպեսզի խորհուրդ անեն, հասկանան այգու նեղանալու պատճառը: Օրեր շարունակ խոսում էին ու մտածում, սակայն չէին կարողանում հասկանալ դրա պատճառը: Իսկ եղբայրները անտարբեր էին այդ ամենի նկատմամբ:
Պալատում ապրում էր ծեր այգեպանը: Նա էր խնամում այգին` մշակում էր հողը, ջրում ծաղիկները: Նա գիտեր ու ճանաչում էր յուրաքանչյուր ծառին ու ծաղկին, հասկանում էր սոխակների երգն ու ծիտիկների ծլվլոցը: Այգեպանը հասկանում էր այգու խռովքը: Նա ցանկանում էր թագավորին ասել այդ մասին: Երեկոյան նա եկավ պալատ: Տեսավ անմիտ ու անհաշտ եղբայրներին ու ասաց.
Թագավորն ապրած կենա, խաղախություն ու սեր պետք է ինչպես պալատում մարդկանց նկատմաբ, այնպես էլ ծառ ու ծաղկի, բնության հանդեպ: Այգին «հոգնել է»Ձեր աղմուկից…
Եվա Մովսիսյան
9 տարեկան
Սյունիքի մարզ, քաղաք Կապան, #2 ավագ դպրոց