Հայաստան աշխարհը հայտնի է իր չքնաղ բնությամբ, հարուստ կենդանական ու բուսական աշխարհով: Անտառներում աճում են բազմաթիվ ծառատեսակներ, որոնցից շատերն անգամ գրանցված են «Կարմիր գրքում», ապրում են այնպիսի կենդանիներ, որոնք իրենց տեսքով ու հմայքով գերում են մարդուն :Այդպիսի մի գողտրիկ անտառում ապրում էր հայր եղնիկը` իր ընտանիքով: Ապրում էին նրանք հաշտ ու համերաշխ:Հայրը հոգում էր ընտանիքի, ուտելիքի հարցը,իսկ մայրը ողջ օրը հսկում էր իր ձագուկների անդորրը: Նա տանում էր իր ձագուկներին զմրուխտյա կանաչով պատված մարգագետիններում արածելու:
Ձագուկներից ավագը` Օլենը, ավելի հանգիստ ու քչակեր էր: Մի քիչ արածելուց հետո նա արդեն հանգիստ շրջում էր բացատներում, խաղում թիթեռնիկների հետ: Իսկ կրտսեր ձագուկը`Լաշարիկը, ավելի շարժունակ էր, ժիր, անհանգիստ էր ու շատակեր:Մինչև մայրը մի քանի անգամ չէր կանչում նրան, նա դունչը չէր պոկում խոտերից: Այդ ողջ ընթացքում մայրը աչքերը չորս առած հսկում էր իր որդիներին, հետևում ամեն մի քայլին: Հայր եղնիկը ողջ օրը շրջում էր անտառում,հավաքում սննդարար ու հյութեղ խոտեր և երեկոյան ծանր-ծանր քայլերով տուն գալիս: Ձագուկների համար մեծ ուրախություն էր լինում այն պահին, երբ հայրիկը ուտելիքը դնում էր սեղանին, իսկ մայրիկը բաժանում էր ճաշով լի ափսեները:
Նրանք ապրում էին իրար հետ հաշտ ու համերաշխ, խաղաղ ու հանգիստ մինչև այն չարաբաստիկ օրը, երբ մոտակա բացատում մայրիկի հետ զբոսնելիս նրանց վրա հարձակվեց անկուշտ գայլը: Նա մի մեծ ոստյունով ցատկեց դեպի արածող եղնիկների կողմը: Մայր եղնիկը շվարել, կանգնել էր, չգիտեր, փրկված որդուն տուն տաներ, թե գայլի երախում մնացած ձագուկի հետևից վազեր:
Այդ ծանր պահին մայր եղնիկին օգնության հասավ հարևան արջը: Նա, լսելով եղնիկի աղեկտուր լացի ձայնը դուրս էր եկել որջից և ահա ծանր-ծանր քայլերով մոտենում էր եղնիկներին, երբ ընդառաջ վազեց եղնիկ-մայրիկը: Նա աղաչեց պաղատեց, որ արջը իր ձագուկին իր մոտ պահի մինչև ինքը կգնա մյուս ձագուկի հետևից:
Արագ վազելով գայլի հետքերվ` նա հասավ նրան, իր փոքրիկ անպաշտպան եղջյուրներով սկսեց հարվածներ հասցնել գայլին, որ գոնե ցավից բաց թողնի արդեն վիրավոր ձագուկին: Երկար, շատ երկար պայքարեց մայրը իր ձագուկին ազատելու համար, մինչև խլեց նրան գայլի երախից ու իր մեջքին դրած, դեպի տուն շարժվեց:
Ողջ գիշեր մայրը լիզում էր ձագուկի արնաթաթախ վերքերը, շոյում նրան, ջուր տալիս ու սպասում այգաբացին: Արևի առաջին շողերի հետ միասին ձագուկի աչքերը ևս շողացին:Նա արդեն շարժվում էր, ժպտում մայրիկին ու լիզում նրան` իրեն երկրորդ անգամ կյանք պարգևելու համար: Հայր եղնիկը ,որը ողջ գիշեր հսկոմ էր իր ընտանիքի անդորրը, արդեն հոգնել էր ու գլուխը ոտքերին դրած ,ննջել էր դռան շեմին: Մի քանի օր հետո, մայր եղնիկի հոգատարության շնորհիվ ձագուկը լավացել ու արդեն խաղում էր բացատում: Հաջորդ երեկոյան,ողջ ընտանիքով ,եղնիկները գնացին հարևան արջի տուն`նրան շնորհակալություն հայտնելու: Չէ՞ որ այդ նրա շնորհիվ է, որ եղնիկի ձագուկը փրկվեց: Տեսնում եք, կենդանիների մոտ ևս կա երախտիքի զգացում, մայրական հոգատարություն և հայրական ուշադրություն:
Սուրեն Մարտիրոսյան
9 տարեկան
Սյունիքի մարզ,ք.Կապան, #7 դպրոց