ՄԱԿԵԴՈՆԻԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ


Այս տարի՝ Մանկական Եվրատեսիլ 2011-ին Մակեդոնիայի ներկայացուցիչը 14 – ամյա Դորիան Դլական է: «Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչ եմ դառնալու, երբ մեծանամ: Երաժշտական տաղանդն ինձ անցել է իմ տատիկից ու պապիկից: Մեր տանն ամբողջ օրը երգ ու երաժշտություն է, քանի որ մեր ընտանիքի բոլոր անդամները երաժիշտներ են», – ասում է Դորիանն ու ավելացնում` «Արդեն կարող եք պատկերացնել, թե ինչպես են անցնում մեր տան խնջույքները»:

Իր երաժշտական կարիերան նա սկսել է՝ երգելով Սուպեր աստղ շոուի երգչախմբում: 2008 թ.-ին Ֆիլիպա Բիբանովսկայայի հետ մասնակցել է Մանկական Եվրատեսիլի Մակեդոնիայի նախընտրական փուլին՝ գրավելով երկրորդ տեղը: Անցած տարի ևս Դորիանը մասնակցել է Մանկական Եվրատեսիլին` Ֆիլիպայի, Մատկոյի, Դեայի և Գոգոյի հետ միասին, սակայն արդեն որպես պարող:

Դորիանն ասում է, որ այն իր համար մեծ փորձ էր, Եվրոպայում ձեռք է բերել նաև շատ ընկերներ, որոնց հետ մինչև հիմա էլ շարունակում է շփվել, և հենց այդ տպավորություններն ու ոգևորությունը ստիպեցին նրան այս տարի ևս մասնակցել Մանկական Եվրատեսիլին:

Դորիանը շատ տաղանդավոր տղա է, և բացի նրանից, որ երգում է, նա նաև կարողանում է կիթառ նվագել, պարել, ինչպես նաև աչքի է ընկնում տարբեր լեզուների իմացությամբ: Իր երգի և´ բառերի, և´ երաժշտության հեղինակը հենց ինքն է, գործիքավորումն արել է Դամիր Իմերան: Մանկական Եվրատեսիլի բեմում Դորիանին միանալու է նաև Դեյանա Պոպովսկան, ում հետ նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների:

  Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։