ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-Ը


Մանկական ԵվրատեսիլՀաշված րոպեներ հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսվի Մանկական Եվրատեսիլ 2011-ի գլխավոր փորձը: Առաջինը ելույթ կունենա Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ Բելգիայի ներկայացուցիչը կեզրափակելի համերգը: Գլխավոր փորձը լինելու է վաղը կայանալիք հիմնական համերգային ծրագրի նման. միակ տարբերությունն այն է, որ այօսրվա շոուին չի հաջորդի քվեարկություն ու չի որոշվի հաղթողը:

Մեզ խոստանում են, որ սպասվում է լուսային հրաշալի շոու, իսկ բեմն էլ զարդարված է լինելու այս տարվա խորհրդանշով՝ հայկական լեռներով:

Մրցույթի հատուկ հյուրերն են լինելու Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, Եվրատեսիլ 2008-ի մասնակից Սիրուշոն և Մանկական Եվրատեսիլ 2006-ում Շվեդիան ներկայացնող Մոլի Սանդեն:

Դե ինչ, մաղթենք բոլոր 13 մասնակիցներին հաջողություն և անհամբերությամբ սպասենք վաղվա համերգին:

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?v=aaUYqDr7cY8[/pro-player]


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։