Անտառում երեք արջ էին ապրում: Մի օր նրանցից մեկը անտառում տեսավ նապաստակին: Նապաստակի ձեռքին մի փոքրիկ կապոց կար: Արջը կանգնեցրեց նրան և ասաց.
-Բարի օր,նապաստակ, որտեղի՞ց ես գտել այդ նվերները:
Նապաստակը պատասխանեց.
-Ես այդ նվերները չեմ գտել, ստացել եմ Ձմեռ պապից:
-Չեմ հավատում,- ասաց արջը,- եթե այդպես է, ինչու՞ մեզ չի տվել, ինչու՞ մենք նրան չենք տեսնում:
-Դե,- ասաց նապաստակը,- դուք` բոլոր արջերդ, քնում եք ձմռանը, ի՞նչ է, մոռացե՞լ ես, արջուկ:
-Դե լավ, որ այդպես է մենք այս ձմեռ չենք քնի և կսպասենք Ամանորին ու Ձմեռ պապին:
Արջը հրաժեշտ տվեց նապաստակին, շտապեց իր որջը` եղբայրներին պատմելու իր և նապաստակի հանդիպման մասին:
-Եղբայրներ, մենք այս ձմեռ չենք քնի,- միաբերան որոշեցին արջերը:
Ամբողջ գարուն, ամառ, աշուն արջերը անհոգ ապրեցին անտառում: Ահա եկավ ձմեռը: Մի առավոտ, երբ արջերը արթնացան, տեսան, անտառը ամբողջությամբ ծածկվել էր ձյունով: Կարծես ամբողջ գիշեր ինչ-որ մեկը սպիտակ սավան էր փռել անտառում: Արջերը այս որ տեսան, շատ ուրախացան: Կարծեցին, թե Նոր տարի է: Նրանք զուգվեցին, եղևնին զարդարեցին, նույնիսկ ճոխ սեղան բացեցին և սպասեցին Ձմեռ պապիկին: Նրանք շատ անհանգիստ էին, ախր չգիտեին, երբ է Ամանորը:
Ամբողջ օրը պատուհանից նայում էին, բայց այդպես էլ Ձմեռ պապին չեկավ: Գիշերն էլ սպասեցին, բայց իզուր. Ձմեռ պապին հյուր չեկավ: Հաջորդ օրը`վաղ առավոտ, դուռը ծեծեցին: Արջուկները անհանգիստ ձայն տվեցին.
-Ո՞վ է :
Երբ բացեցին դուռը, զարմացան: Սկյուռիկն էր դրսում:
-Բարի օր, դուք քնա՞ծ չեք,- զարմազած ասաց սկյուռը:
-Սկյուռիկ , մենք սպասում ենք Ձմեռ պապիկին, բայց նա չկա ուչկա, բայց չէ՞ որ երեկ էր Նոր տարին,- կարծես նեղացած ասացին արջուկները:
-Այ միամիտ արջուկներ, Ձմեռ պապին գալու է դեկտեմբերի 31-ին, և ոչ թե ձյան գալուն պես: Ինչու՞ եք շտապում:
Հետո սկյուռը նրանց հրավիրեց Ամանորի հանդեսին,որը տեղի էր ունենալու անտառի մեծ բացատում՝ տոնածառի տակ:
Արջուկները ուրախացան: Նրանք ամեն առավոտ արթնանում էին, նայում օրացույցին, օրեր հաշվում, թե երբ է գալու դեկտեմբերի 31-ը: Վերջապես անցավ այդ մեկ ամիսը: Առավոտ շուտ նրանց դուռը ծեծեց սկյուռը: Նա այնքա՜ն գեղեցիկ էր այդ օրը: Արջերը նույնպես զարդարվեցին և սկյուռի հետ շտապեցին դեպի անտառի մեծ բացատը: Ճանապարհին արջերը հետ ընկան և կորցրին սկյուռիկին: Քանի որ արջերը միշտ ամբողջ ձմեռ քուն էին մտնում, չկարողացան գտնել սկյուռին: Սկսեցին փնտրել: Հանկարծ պատահաբար հանդիպեցին Ձմեռ պապիկին և որոշեցին ձայն չհանել: Թաքուն մտան Ձմեռ պապի պարկի մեջ: Արջերը տեսան, թե ինչ լավ, համեղ, հյութալի մրգեր ու փայլուն կոնֆետներ կան պարկում, չդիմացան այդ շլացուցիչ փայլին և կերան պարկի ողջ եղածը: Նրանք նույնիսկ մոռացել էին սկյուռիկի մասին:
Երբ Ձմեռ պապն ուզում էր նվերները բաժանել, երեք արջերը զգացին, թե ինչ վատ բան են արել: Ամոթից էլ ավելի փոքրացան և դարձան փոքրիկ, փափուկ խաղալիքներ:
Իսկ քանի որ Ձմեռ պապն էլ ժամանակ չուներ հետ վերադառնալ, ստիպված երեխաներին կոնֆետների փոխարեն արջուկներ բաժանեց:
Աբրահամյան Սոնա
10 տարեկան
Սյունիքի մարզ, ք.Կապան