ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է


Հույսի կամուրջԱյսօր ծնունդ է, մեր լավ ընկեր «Հույսի կամուրջի» ծնունդը: Այս անչափ բարի հասարակական կազմակերպությունը տոնում է իր 15-ամյակը: Արդեն 15 տարի այն հույսի կամուրջ է կառուցում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար, պաշտպանում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և կոչ անում հավասարություն հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց միջև:

«Հույսի կամուրջը» հավատում է, որ խտրականությունը հաշմանդամ մարդկանց նկատմամբ հնարավոր է վերացնել, եթե դրսևորենք համապատասխան կամք և ցանկություն: Մարդն է ստեղծում խտրականությունը և մարդն էլ կարող է այն վերացնել:

Mocak.am-շնորհավորում է «Հույսի կամուրջին», մաղթում ուժ և ամուր կամք՝ նորանոր կամուրջներ կառուցելու և բոլոր հայ փոքրիկներին հույս ու ջերմություն նվիրելու համար: Մենք հավատում ենք ձեր առաքելությանը…

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=skZWMUb5lKs[/pro-player]


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։