Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով՝
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ
Ախ, շուտով կդադարի:
Հայտնվիր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:
Ձյուն, սպիտակ ձյուն,
Մեղքերիս բեր թողություն,
Սպիտակ ձյուն,
Իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն,
Իմ ճերմակ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…