IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ- 4


10 shares

Այս անգամ մեր IQ թեստը քեզ երկար սպասեցնել տվեց: Այլևս չի կրկնվի, լա՞վ: Կարծիք եղավ, որ մեր IQ  թեստի հարցերը բարդ են, և ես որոշեցի ավելի հեշտ տարբերակներ առաջարկել այս անգամ, բայց մեր նպատակն ուղեղի մարզումն է, այնպես որ մի դժգոհիր: Ես քեզ շատ լավ եմ հասկանում. հաճելի է, երբ իմանում ես պատասխանները, բայց հաստատ է՛լ ավելի հաճելի է, երբ նոր գիտելիքներ ես ձեռք բերում:

Իսկ նախքան սկսելը մի խորհուրդ. այս հարցերի շուրջ երկար մտածել պետք չէ, պետք է պատասխանել անմիջապես և առավելագույնս հումորով: Դե ինչ, քեզ հաջողություն:

1.  Ի՞նչ կարող ենք մենք տեսնել փակ աչքերով:

Երազ

2. Բեղերն ավելի երկար են քան ոտքերը, այդ ու՞մ կամ ինչի՞ մոտ:

 Խավարասերների

3. Իմ հայրիկի որդին է, բայց եղբայրս չէ, ո՞վ է:

Ես ինքս

4. Այդ ո՞ր ժամացույցն է, որ օրվա ընթացքում ճիշտ ժամ ցույց է տալիս ընդամենը երկու անգամ:

Փչացած

5. Եթե գրենք հարյուր քառասուն և հարյուր քառասուն, կունենանք երկու հարյուր քառասուն: Ճիշտ է՞  սա:

 Ճիշտ է, մենք ունենք երկու «հարյուր քառասուն»

6. Ինչպե՞ս բաժանեմ հինգ խնձորը հինգ մարդու միջև այնպես, որ մի խնձորը մնա զամբյուղի մեջ:

Մեկին խնձորը պետք է տալ զամբյուղով

7. Հնարավո՞ր է՝ ագռավը թռչի, եթե շունը նստած է պոչի վրա:

Իհարկե, շունը իր պոչի վրա է նստած

8. Սև կատվի համար ե՞րբ է ավելի հեշտ տուն մտնել:

Երբ դուռը բաց է

9. Ե՞րբ ենք մենք նայում երկու թվի վրա և ասում տասը:

 Երբ ժամին ենք նայում, օրինակ ինն անց տասը

10. Ի՞նչ է գտնվում սարի և արահետի արանքում:

«և» տառը

11.Ինչպիսի՞ ծառի տակ է պառկում նապաստակը, երբ անձրև է գալիս:

Թաց

12.Կարող է արդյո՞ք ջայլամն ասել, որ ինքը թռչուն է:

Ոչ, իհարկե, ջայլամը չի խոսում

13.Երեք բժիշկներն ունեին մի եղբայր` Արամ անունով, բայց Արամը ոչ մի եղբայր չուներ: Այդ ինչպե՞ս:

Բժիշկները նրա քույրերն էին

14. Ինչպիսի քարեր չկան ծովում:

Չոր

Համոզված եմ, որ շատ հարցերի ճիշտ պատասխան ես տվել: Բայց հաջորդն ավելի բարդ ու հետաքրիր է լինելու, այնպես որ, պատրաստվիր…

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

10 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։