ԵՐՋԱՆԻԿ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Միշտ էլ այդպես է, փոքրիկ երեխաները մեծանալ են ուզում, մեծահասակներն էլ՝ կրկին երեխա դառնալ: Եվ եթե երեխաները ուզեն-չուզեն մի օր պետք է մեծանան, ապա մեծահասակներին միայն մանկության հիշողություններն են մնում: Իսկ ինչպես անել, որ դրանք լինեն միմիայն երջանիկ հիշողություններ:

Մի խումբ մեծահասակներ առանձնացրել են այն բոլոր գեղեցիկ հիշողությունները, որոնք պահպանել են իրենց մանկությունից: Ահա թե ինչ է անհրաժեշտ երջանիկ մանկության համար: Գաղտնի՝ ի լուր բոլոր հայրիկների ու մայրիկների…

1. Մի փոքրիկ բույս տնկեք ու հետևեք, թե ինչպես է այն աճում

2. Միասին ցած գլորվեք ձյունապատ բլրակից

3.  Նայեք աստղերին ու ընկնող աստղ գտեք. միասին երազանք պահել է հարկավոր

4. Նարնջի շերտիկներից «Մասիս սար» պատրաստեք

5. Իսկ գունավոր թղթերից՝ զվարճալի մարդուկների շարաններ

6. Պատին ձեռքերի օգնությամբ «ստվերների թատրոն» բեմադրեք

7. Թղթե նավակներ պատրաստեք ու իջեցրեք տաշտակի ջրի մեջ

8. Օճառե պղպջակներ պատրաստեք ու բաց թողեք «ներքևի» հարևանների վրա

9. Դպրոցական տետրերի մեջ մուլտֆիլմեր նկարեք (և թող ուսուցիչն այդ տետրը այլևս երբեք չտեսնի)

10. Դաշտային ծաղիկներից պսակ հյուսեք

461214699 11. «Ֆոկուս» ցույց տվեք (և ոչինչ, եթե երբեմն դրանից բան դուրս չգա)

12. Բարձերով պատերազմ հայտարարեք

13. Միասին հետևեք թռչունների դայլայլին

14. Իսկ հետո կերակրեք նրանց

15. Անտառում վրան խփեք

16. Թափահարեք ծառերի ճյուղերը և տերևաթափ (կամ էլ «ձնաթափ») ստեղծեք…

17. Դիտեք մայրամուտն ու արևածագը

18. Հետևեք, թե ուր է սահում լուսինը

19. Նայեք ամպերին ու պատկերացրեք, թե ինչերի են նրանք նման

20. Միասին ձկնորսության գնացեք

7ce8454e70e9b744eb39d5f57a707222

21. Թավալ տվեք ձյան մեջ ու թողեք այնտեղ ձեր հետքը

22. Խարույկ վառեք ու տաքացեք նրա կողքին

23. Օդապարուկ բաց թողեք երկինք

25. Գրկեք երեխային ու պտտեք24. Իսկ հիմա՝ փուչիկ

26. Ավազե ամրոց կառուցեք, հետո խոր ջրհոր փորեք, մինչև որ ջուր «կհայտնաբերեք»

27. Կրկնեք մի բառը այնքան արագ, մինչև այն վերածվի մեկ այլ բառի

28. Կռվեք ձեր սեփական ստվերների հետ

29. Ցատկեք ջրափոսի ճիշտ մեջտեղում

30. Բաժակի մեջ փչելով՝ «փոթորիկ» բարձրացրեք

31. Օճառե պղպջակներ բաց թողեք

32.Տո-նա-ծա՜ռ զարդարեք

33.Երեխայի խաղալիքների համար տուն կառուցեք

34.Ծառ բարձրացեք

35. Երազեք

36.Նկարեք սառած ապակու վրա

37. Ցատկեք աշնանային տերևների կույտի մեջ

38.Երեխային ձեր հագուստը հագցրեք

Արեք այս ամենը ձեր փոքրիկի հետ և չեք էլ նկատի, թե երջանիկ մանկությունն ինչպես կվերադառնա…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։