ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՑՐՏԻՑ


Արդեն ձմռան երկրորդ ամիսն է: Ճիշտ է, դրսում շատ ցուրտ է, բայց ցրտից կարելի է և պաշտպանվել և դրա համար բազմաթիվ միջոցներ կան: Հատկապես կարևոր է տաք հագնվելը: Միշտ հիշեք, որ ավելի ճիշտ է հագնել մի քանի թեթև հագուստ, քան մեկ` շատ տաքը: Պատճառն այն է, որ շորերի միջև տաքությունն ավելի լավ է պահպանվում, և հետո այդպես ավելի հարմար է, չէ՞ որ ցանկության դեպքում կարող ես հանել հագուստներից մեկը, հատկապես եթե տոթ է:

Խնամքով պետք է ծածկել նաև դեմքը, ձեռքերը և ականջները: Չմոռանաք տուն վերադառնալուն պես հանել ձեռնոցները, գլխարկը… հատկապես, երբ դրանք ձյունից թրջվել են:

gty_kid_cold_hat_scarf_kb_141119_16x9_992

Չի կարելի տնից քաղցած դուրս գալ: Սննդարար ուտելիքը օգնում է ներքին ջերմաստճանը պահպանելու հարցում: Եթե հոգնած ես ու մրսում ես, անպայման որևէ բան կեր: Նախքան տնից դուրս գալը, տեղեկացիր, թե ինչ ջերմաստիճան է դրսում: Մոռացիր նաև թիթիզ-միթիզ բաների մասին, մետաղյա զարդերը ավելի են նպաստում, որ ականջներդ կամ էլ ձեռքերդ սառչեն:

Իսկ եթե այնուամենայնիվ դու թերացել ես այս խորհուրդները լսելու հարցում կամ էլ պարզապես ոչինչ չի օգնում, և դու շարունակում ես մրսել, հիշիր, որ այդ ժամանակ կարևոր է լինել աշխույժ ու անընդհատ շարժվել: Շարժիր ձեռքերդ, ոտքերդ, մի ոտքից մյուսը ցատկիր, բայց  շատ զգույշ` ցրտահարված մատները ուժեղ հարվածից կարող են վնասվել:

Hot-Drinks-Kids

Երբ վերջապես տուն կհասնես, շտապիր քեզ համար թեյ պատրաստել ու տաք ծածկոցով ծածկվելով՝ մի ուրախ մուլտֆիլմ դիտիր կամ էլ հետաքրքիր գիրք կարդա: Այս վերջին տարբերակը քեզ անկասկած կօգնի մոռանալ ցրտի մասին:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։