ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՒ ԶՎԱՐՃԱԼԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ


Հազարամյակներ շարունակ մարդիկ ստեղծել են սքանչելի թանգարաններ, որտեղ ցուցադրված գլուխգործոցները տեսնելու համար այցելուներ էին ժամանում աշխարհի ամենահեռավոր ծայրերից: Միայն թե չգիտես ինչու այսօր մարդիկ սկսել են նախընտրել տարօրինակ ու ծիծաղելի թանգարանները, որտեղ ոչ թե կարելի է հիանալ ցուցանմուշներով, այլ միայն զարմանալ ու ծիծաղել:

Տեսնենք, թե ինչ տարօրինակ թանգարաններ կան աշխարհում, իսկ թե որը կցանկանաք այցելել դուք, կարող եք ընտրել ինքներդ, ցուցակը շատ երկար է և ամեն օր համալրվում է ևս մեկով…

Ստի թանգարան

Աշխարհի ամենահետաքրքիր թանգարաններից մեկը գտնվում է գերմանական Կյուրից քաղաքում և կոչվում է Ստի թանգարան: Եթե մյուս թանգարանները հպարտանում են արվեստի իրենց բնօրինակներով, ապա այս թանգարանի հպարտությունը արվեստի կեղծ ցուցանմուշներն են: Կեղծ աշխատանքներից բացի այստեղ այնպիսի իրեր են ցուցադրված, որոնք երբեք և ոչ մի տեղ գոյություն չեն ունեցել:

657a330e5725

Ստի թանգարանում են՝ Վինսենթ վան Գոգի կտրված ականջը, Հիտլերի արհեստական բեղերը, հեքիաթային թռչող գորգը, խորտակված Տիտանիկի ռադիոն, որից կարելի է լսել խեղդվող մարդկանց ձայները և այլն, և այլն: Երևի կհետաքրքրվեք, թե ովքեր են ստեղծել այս թանգարանը: Բա դա էլ հա՞րց է: Իհարկե, Բարոն Մյունհաուզենի ժառանգները:

Պահապան Հրեշտակների թանգարան

Գերմանիայի Բադ-Բիմպֆանե քաղաքում գտնվող թանգարանում հավաքված են ամենատարբեր կրոնների ներկայացուցիչ հրեշտակների արձաններ ու նկարներ:

1202038547_angel_019

Սատանիկների թանգարան

Իսկ լիտվական Կաունասե քաղաքում նախորդ թանգարանի ճիշտ հակապատկեր թանգարանն է: Այստեղ է ներկայացված սատանիկների ամենամեծ հավաքածուն:

Դժբախտ սիրո թանգարան

Այս տարօրինակ թանգարանում հավաքված են չստացված սիրո պատմությունների հետ կապված ամենատարբեր իրեր՝ ռոմանտիկ նամակներ, sms- հաղորդագրություններ, փափուկ խաղալիքներ, լուսանկարներ: Թանգարանի հիմնադիրները վստահ են, որ այն կօգնի սիրահարներին ավելի հեշտ համակերպվել իրենց տխուր պատմության հետ: Եթե կցանկանաք այս թանգարան այցելել, ապա ասենք, որ այն գտնվում է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում:

Բանանների թանգարան

Մի օր բանանի սիրահարների հավաքվեցին ու մտածեցին, իսկ ինչու՞ այս հրաշալի մրգի պատվին թանգարան չստեղծենք: Եվ ստեղծեցին: Այժմ Բանանային թանգարանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

OLYMPUS DIGITAL CAMERA

_normal

Ճակնդեղի թանգարան

Իսկ ինչո՞վ է պակաս ճակնդեղը բանանից և ինչո՞ւ նա էլ չի կարող թանգարան ունենալ: Այդպես մտածեցին Մեծ Բրիտանիայում ու ստեղծեցին Ճակնդեղների օնլայն թանգարան, որտեղ ներկայացրին ճակնդեղների բազմադարյա պատմությունը:

Արագ եփվող լափշայի թանգարան

Արագ եփվող լափշան հայտնագործել է Մոմոֆուկու Անդո անունո մի ճապոնացի և հենց Ճապոնիայում էլ գտնվում է լափշաների թանգարանը: Այստեղ ոչ միայն կարելի է տեսնել ամեն տեսակի լափշաներ, այլև ինքնուրույն լափշա պատրաստել թանգարանին կից փոքրիկ գործարանում: Արդյոք ձեր պատրաստածը հնարավոր կլինի ուտել թե ոչ, դա չգիտենք, բայց ձեզ հետ այն տուն տաել, միշտ էլ կարող եք:

_normal (1)

Կարտոֆիլ Ֆրիի թանգարան

Այս համեղ թանգարանը Բելգիայի Բրյուգգե քաղաքում է գտնվում, քանի որ 1700 թվականին հենց Բելգիայում է ստեղծվել կարտոֆիլ Ֆրին:

Վառված ուտելիքի թանգարան

Այս ամերիկյան թանգարանի ցուցանմուշները անուշադիր խոհարարների ու տնային տնտեսուհիների աշխատանքներն են: Որքան էլ անհեթեթ թվա այսթանգարանի միտքը, մարդկանց հոսքը այնտեղ գրեթե երբեք չի դադարում:

_normal (2)

Զուգարանների թանգարան

Այսպիսի թանգարաններ գոյություն ունեն տարբեր երկրներում: Մի տեղ դրանք ստեղծում են զվարճանքի համար, մի տեղ էլ փորձում են պետության ուշադրությունը սևեռել հասարակական զուգարանների խնդիրների վրա:

5(31) 030120131656

Կոյուղու թանգարան

Որքան էլ զարմանալի է, Կոյուղու թանգարանը գտնվում է նորաձևության քաղաք Փարիզում: Իրոք որ բազմակողմանի զարգացած քաղաք…

Վատ արվեստի թանգարան

Վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Թանգարանը գտնվում է ԱՄՆ-ում, Մասսաչուսեթս նահանգում: Այստեղ հավաքված են բոլոր անտաղանդ նկարիչների աշխատանքները:

Տարօրինակ կիսագուլպաների թանգարան

Տարօրինակ ու ծիծաղելի կիսագուպաները զվարճացնելուց բացի այլ նպատակ չեն հետապնդում, իսկ ցանկացողները կարող են իրենց կողմից ստեղծված ցուցանմուշներն էլ ավելացնել թանգարանի նմուշների շարքին: 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։