ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԱՆՀԵՏԱՆԱ ԶԿՌՏՈՑԸ


3 shares

Զկռտոցն ինչպես շատ անսպասելի սկսվում, այդպես էլ ավարտվում է: Երբ այն սկսվում է ընկերներիցդ մեկի մոտ, բերանդ ինքնստինքյան բացվում է, և սկսում ես ծիծաղել, մինչդեռ ընկերոջդ նյարդերն արդեն տեղի են տալիս: Բայց այս ամենին լուրջ վերաբերվել պետք չէ: Գոյություն ունեն մի քանի շատ պարզ միջոցներ զկռտոցից ազատվելու համար: Ահա դրանք.

1. Ամենահեշտ միջոցը հեղուկն է: Պարզապես պետք է 6-7 կում ջուր ըմպել: Բայց հիշիր, որ ավելի շատ խմելու դեպքում զկռտոցը կշարունակի տանջել քեզ: Կարող ես նաև ջրի մեջ շաքարավազ ավելացնել: Եվ որ շատ կարևոր է հեղուկը պետք է խմել կանգնած և ձգված վիճակում, այլ ոչ` նստած:

2. Պետք է շունչդ պահես` որքան կարողանաս, հետո արագ արտաշնչես և կրկին շունչդ պահես:

3. Պետք է շեղվել: Կարող ես կարմիր թաշկինակ կամ շարֆիկ կապել աչքերիդ վերևը, բայց այնպես, որ խանգարի քեզ: Չեմ վիճում, դու նորից կնյարդայնանաս, բայց գոնե զկռտոցդ կանցնի:

у-девочки-икота

4. Փորձված միջոց է նաև անակնկալի բերելը: Զկռտացող ընկերոջդ կարող ես վախեցնել, օրինակ, ուժեղ ծափով կամ բղավոցով: Բայց հանկարծ չափը չանցնես, լա՞վ:

5. Սուր զգացողությունն էլ հաստատ կօգնի: Պետք է ուտել կամ քաղցր, կամ դառը և կամ թթու ինչ-որ բան, համապատասխանաբար` շոկոլադ, գրեյֆրուտ կամ կիտրոն:

6. Ասում են, որ զկռտոցը կանցնի նաև, եթե մատդ դնես քիմքիդ վրա: Կարող ես նաև մարզել բերանդ. պետք է լեզուդ դուրս հանես և լավ ձգես, հետո ներս քաշես ու այսպես մի քանի անգամ:

Այս ամենն ախր շա՜տ զվարճալի է: Իսկ եթե զկռտոցը հինգ ժամ շարունակ անհանգստացնի քեզ, բռնիր մայրիկիդ ձեռքը և շտապիր բժշկի: Պատմության մեջ հայտնի են նաև անհաջող դեպքեր: Քրիս Սանդես անունով  բրիտանացի մի երիտասարդը արդեն հինգ տարի շարունակ զկռտում է ու նրան ոչինչ չի օգնում:

Բայց ես վստահ եմ, որ այս հնարքներից գոնե մեկը քեզ կօգնի: Եվ ինձ, չգիտես ինչու, թվում է, որ դու ընտրելու ես սուր զգացողությունները, այսինքն՝ որպես զկռտոցի կանխարգելիչ միջոց օգտագործելու ես շոկոլադը:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։