ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


5 shares

Ձեզ ենք ներկայացնում  հեղինակային հանելուկներ Մկրտիչ Կորյունի կողմից: Այս անգամ փորձենք գտնել պատասխաններ թռչունների մասին հանելուկների համար:

Ո՞ր թռչունն է մեզ հին ընկեր,
Նամակատար, նամակաբեր,
Նշանն է խաղաղության,
Բարեկամն է ողջ մարդկության:

Թռչում է, հավ չի,
Լողում է, նավ չի,
Երգում է այն ժամին,
Երբ մոտ է իր մահին:

Երկու սիրուն աչիկ ունի,
Մկրատաձև պոչիկ ունի,
Կուրծքը սպիտակ կաթի նման,
Թևերը սև սաթի նման:

Ուրիշի բնում ձվեր է դնում
Եվ իր անունն է անվերջ կրկնում:

Կա մի թռչուն բարձրաթռիչ,
Կորակտուց և գիշատիչ,
Եվ ուժեղ է, և սրատես,
Մագիլները՝ թրերի պես:

Ամեն տարի վաղ գարունքին
Նա իր բույնն է դառնում կրկին,
Որսում է օձ, գորտ ու մկներ,
Բարեկամն է վաղուց նա մեր:

Մի թռչուն կա ջրասույզ,
Ձուկ է որսում սուսուփուս,
Ջրի մեջ է անընդհատ,
Բայց ոչ սագ է, ոչ էլ բադ:

Ո՞ր թռչունն է գույնզգույն,
Որ մեզ կրկնում է իսկույն:

Ի՞նչ թռչուն է երկարավիզ,
Որ չի թռչում, ման է գալիս,
Ձիուց արագ վազել գիտի,
Բնակիչն է անապատի:

Վաղ գարունքին,
Ծիլ ու ծաղկին,
Երամ կապած ետ է գալիս,
Գարնան գալը իմաց տալիս,
Բույն է շինում տանիքի տակ,
Նրան կոչում ենք …

 աղավնի, կարապ, ծիծեռնակ, կկու, արծիվ, արագիլ, պինգվին, թութակ, ջայլամ, ծիծեռնակ


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։