ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Մարտի 27 – ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը այս օրը հռչակեց որպես թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում:

«Թատրոն» բառը ծագել է հին հունական «theatron» բառից, որը  թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Նախկինում թատրոններում բեմադրվում էին հիմնականում երկու ժանրի ներկայացումներ՝ ողբերգություն կամ էլ կատակերգություն: Թատրոնի խորհրդանիշն էլ համարվում էին դիմակները:

Հայաստանում թատրոնը գոյություն է ունեցել դեռևս 2000 տարի առաջ, երբ թագավոր Տիգրան II-ը Տիգրանակերտում տասնյակ հազարանոց թատերական «շենք-ամֆիթատրոն» է կառուցել և այնտեղ ներկայացումներ տալու համար Հայաստան հրավիրել հույն անվանի դերասանների: Սակայն Տիգրանակերտի թատրոնը երկար կյանք չի ունեցել՝  ավերվելով հռոմեական զորքի կողմից:

"The Little Prince", presented by Harmony Theatre Company and School at Rarig Proscenium. Photo: Dave Stagner.

Այսօր ամեն ինչ այլ է, մենք ունենք  Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոն, Հ. Պարոնյանի անվան թատրոն, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Գ. Սունդուկյանի անվան թատրոն, և բազմաթիվ այլ թատրոններ, որոնք անընդմեջ զարմացնում են մեզ նոր բեմադրություններով ու դերասանական հիանալի խաղով:

Թատրոնի միջազգային օրվան թատերախմբերը սպասում են մի ամբողջ տարի:  Այս օրը թատրոնները հանդես են գալիս իրենց լավագոյւն ներկայացումներով կամ պրեմիերաներով, և ուրախացնում ու մեծ հաճույք պարգևում թատերասերներին: Այնպես որ, թատրոն գնալն այսօր պարտադիր է: Շնորհավորենք մեր թատրոններին լեփ-լեցուն դահլիճներով ու բուռն ծափահարություններով

 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։