ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՁՎԵՐԸ ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ


Ձվերի ստվարաթղթե տուփերի վրա կարելի է ոչ միայն խոտածածկույթ աճեցնել, այլև ծառայեցնել այլ նպատակի համար: Գարնանը բնությունը զարթոնք է ապրում, իսկ հարավից վերադարձող թռչունները լցնում են մեր բակը ուրախ ծլվլոցներով: Գարնանային տրամադրությունը կարող է զարդարել նաև քո Զատիկի սեղանը: Ինչպե՞ս: Շատ պարզ. զարդարում ենք Զատիկի ձվերը փոքրիկ թռչունների տեսքով:

Ինչ է մեզ հարկավոր

  • Ձվի ստարաթղթե տուփ՝ ձվերով հանդերձ
  • Գունավոր ժապավեններ
  • Փետուրներ
  • Սոսինձ կամ կլեյստեր
  • Որևէ ծակող գործիք՝ տուփի վրա անցքեր բացելու համար
  • Ծառի ճյուղ

Կտրատեք փուփից առանձին բաժիններ այնպես, որ յուրաքանչյուր բաժնում լինի մեկ փոսիկ (նկարը քեզ կհուշի): Ծակող գործիքի օգնությամբ չորս անցք բաց արեք յուրաքանչյուր կողմում: Ապա անցքերին ժապավեններ կապեք: Իսկ հիմա եփեք ձվերը: Քանի դեռ դրանք եփվում են, գունավոր թղթից պատրաստեք աչքեր, կտուցներ և հագուստ ձվիկների համար: Երբ ձվերը եփվեն, թողեք մի փոքր սառչեն և կլեյստերի օգնությամբ ամրացրեք թղթե մասնիկները ձվերի վրա  (թե ինչպես են պատրաստում կլեյստերը, կարդացեք ահա այստեղ): Իսկ ձվերի գագաթներին մի-մի փետուր ամրացրեք: Ահա և պատրաստ են թռչնակները: Հիմա ծաղկամանի մեջ դրեք ծառի ճյուղն ու ստվարաթղթե տուփիկների մեջ թռչնակներին տեղադրելով՝ կախեք դրանք ծառի ճյուղերից:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։