Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:
Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում, ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն:
Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարժվել մեկ վեր, մեկ վար` կախված նորաձևության մեխանիզմից, հասարակական կարծիքից և այն ամենից, ինչ կառավարում են այդ կամակոր վերելակը:
Կան նաև սլանալու սիրահարներ, տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով երկաթգրծերով` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և գայթելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդո
ւղքը իջնում են երկաթգծերով, շունչը կտրում է և գլուխը պտտում: Իսկ ծափահարողնե՞րը…: Նրանք հավաքվում են իհարկե ոչ անկումի համար:
Այո: Մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև, չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում դա նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում: Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում:
Մի՛ նեղացրեք աստիճաններին:
Լեոնիդ Ենգիբարյան