ԴԱԼԻԹԱ. ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ՄԵՆՔ


1 share


Երգում է Դալիթան

Երգի հեղինակ՝ Էմմա Ասատրյան 

Իմ երկինքը պարզ կապույտ է,
Իմ արևն է վառ դեղին,
Իմ ծառերը միշտ կանաչ են,
Իմ սարերը պահապան ինձ հայրենի:

Իմ արևը քո արևն է,
Այն, ինչ իմն է, քոնն է այն:
Ես ու դու ուժեղ միասին ենք,
Ես ու դու ենք նոր հայ սերունդ կոչված:

Ես հայ եմ, դու հայ ես,
Մեր անունն է հայկական,
Մեր տունն է, մեր հույսն է,
Մեր պարծանքն ես, Հայաստան:

Հայերով գնանք առաջ,
Միասին, հաղթանակած:
Ուս ուսի, ձեռք ձեռքի, մենակ չենք մենք,
Ես քեզ հետ, դու ինձ հետ, հայ ենք մենք:  x2

Մեր տառերը, մեր գրերը,
Մեր լեզուն է հայերեն,
Մեր քարերը, մեր խաչերը,
Սուրբ ու կենդանի են ու ոգի ունեն:

Ես հայ եմ, դու հայ ես,
Մեր անունն է հայկական,
Մեր տունն է, մեր հույսն է,
Մեր պարծանքն ես, Հայաստան:

Հայերով գնանք առաջ,
Միասին, հաղթանակած:
Ուս ուսի, ձեռք ձեռքի, մենակ չենք մենք,
Ես քեզ հետ, դու ինձ հետ, հայ ենք մենք:  x2

Ես հայ եմ, դու հայ ես,
Մեր անունն է հայկական,
Մեր տունն է, մեր հույսն է,
Մեր պարծանքն ես, Հայաստան:

Հայերով գնանք առաջ,
Միասին, հաղթանակած:
Ուս ուսի, ձեռք ձեռքի, մենակ չենք մենք,
Ես քեզ հետ, դու ինձ հետ, հայ ենք մենք:  x2


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։