ՄԱՆԿԱԿԱՆ ԱՊԼԻԿԱՑԻԱՆԵՐ. ՄԱՅՐԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐ


մայրիկ թռչուններ

Այսպիսի հմայիչ ապլիկացիաները պատրաստվում են շատ հեշտ, փոխարենը մեծ բավականություն են պարգևում և պատրաստելիս, և նվիրելիս: Այս տարբերակը կարելի է պատրաստել մայրիկների և տատիկների համար. վստահ եմ նրանք շատ կուրախանան: Աշխատանքում պատկերված են փոքրիկ գրկախառնվող թռչուններ, որոնք հրաշալի արտահայտություն կլինեն մայրիկի ու տատիկի հանդեպ քո սիրո ու հոգատարութան: Ապլիկացիայի համար մեզ հարկավոր է նախ պատրաստել այս գծագրերը: Վերցրեք գունավոր թղթեր և արտապատկերեք դրանք:

մայրիկ թռչուններ

Առաջին տարբերակում պատկերված են մայրիկ բուն և նրա փոքրիկը, իսկ երկրորդում պատկերված են աղավնիները:

մայրիկ թռչուններ

Հիմա մկրատը վերցնելու ժամանակն է: Կրտատեք գունավոր թղթերից այս պատկերները ու սկսեք սոսնձել իրար այնպես, ինչպես պատկերված է գծագրում: Թռչունների կտուցներն ու աչքերը կարող եք պատրաստել ինչպես գունավոր թղթերից, այնպես էլ նկարել ֆլոմաստերով:

Երբ թռչնակներն առանձին-առանձին պատրաստ կլինեն, վերցրեք գունավոր ստվարաթղթեր և թռչուններին սոսնձեք դրանց վրա: Ահա և վերջ, մայրիկի ու տատիկի համար բացիկներն արդեն պատրաստ են: Մնում է միայն ժպիտը դեմքին այն մատուցելը, իսկ դա, վստահ եմ, առանց իմ օգնության էլ կարող ես անել:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։