ԴԵՊԻ ՆՈՐ ՄԻ ԿՅԱՆՔ. ԴԱԼԻԹԱ


Երաժշտության հեղինակ՝Էդմոնդ Մակարյան
Խոսքերի հեղինակ՝ Դալիթա

Իմ կյանքի ուրախ օրեր,
Իմ հոգու անմար հուշեր,
Իմ մանկություն, դպրոց,
Իմ լավ ընկերներ, դասեր:

Քայլում եմ ես նոր հույսով,
Հուշերով ու կարոտով,
Հիշում եմ միշտ՝ առաջին իմ զանգ,
Ուսուցիչ, երազանք…

Քայլում եմ ես, քայլում եմ նոր ուղով
Դեպի նոր մի կյանք,
Փնտրում եմ ես, փնտրում եմ նոր լույսով,
Վառ իմ ապագան:

Երգում եմ ես, երգում եմ  նոր շնչով,
Իմ ազատ խոսքով,
Կանչում եմ ես, կանչում եմ իմ երգով,
Անսահման սիրով:

Իմ դպրոց, սիրում եմ քեզ,
Հասկացա ես վերջապես,
Կյանքի ուղին դժվար,
Օգնել ես՝ ես անցնեմ արդար:

Ես գիտեմ՝ կգա մի պահ,
Որ այլևս ետ չեմ գա,
Բայց հավատա՝ դու իմ սրտում,
Հավերժ կմնաս:

Քայլում եմ ես, քայլում եմ նոր ուղով
Դեպի նոր մի կյանք,
Փնտրում եմ ես, փնտրում եմ նոր լույսով,
Վառ իմ ապագան:

Երգում եմ ես, երգում եմ  նոր շնչով,
Իմ ազատ խոսքով,
Կանչում եմ ես, կանչում եմ իմ երգով,
Անսահման սիրով:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։