ՈՒՏԵԼԻ ԵՂՋԵՐՈՒՆԵՐ


Ուտելի եղջերուներ

Ահա և եկավ եղջերուներին «ուտելու» ժամանակը: Ուտելու ենք, իհարկե, ոչ բառի իսկական իմաստով: Եթե իսկական եղջերուները զարդարում են անտառները, ապա մեր բուտերբրոդային եղջերուները կարող են զարդարել յուրաքանչյուր սեղան: Եվ այսպես, ներկայացնում ենք 4 հետաքրքիր տարբերակ «ուտելի» եղջերուներ պատրաստելու համար:

Ուտելի եղջերուներ

Առաջին տարբերակը պատրաստվում է բլիթներով, երկրորդը և երրորդը՝ հացի կտորներով, իսկ չորրորդը՝ պանրի կտորով: Եղջյուրների համար որպես նյութ կարող են ծառայել երշիկի, նրբերշիկի, հացի կտորները և թխվածքաբլիթները: Քթի տեղ կծառայի լոլիկը, իսկ աչքերի տեղ՝ ձիթապտղի հատիկները:

Ամեն ինչ շատ հեշտ և արագ է պատրաստվում, իսկ ցանկության դեպքում քո երևակայությունը կարող է տասնյակ այսպիսի «ուտելի եղջերուների» հայտնաբերել…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։