HAND MADE ՆԱՊԱՍՏԱԿ ԵՎ ԳԱԶԱՐ


Գրել ու ստեղծագործել սիրում ենք բոլորս, բայց, իհարկե, լինում են պահեր, երբ ամեն ինչ ձանձրալի է թվում: Եվ այդ պարագայում մեզ օգնության է հասնում յուրօրինակ hand made իրերի գաղափարը: Եկեք միասին պատրաստենք մի շատ հետաքրքիր նապաստակ` իր գրիչ գազարով: Նրանց հետ արդեն ամեն ինչ շատ ուրախ կստացվի:

hand made նապաստակ

Նապաստակը պատրաստելու համար անհրաժեշտ են գինու խցան, ալյումինե բարակ լար, թել:

Քայլ 1: Լարից պատրաստիր նապաստակի ականջները, ձեռքերն ու ոտքերը և ամրացրու խցանի վրա:

hand made նապաստակ


Քայլ 2: 
Վերցրու թելը և սկսիր պտտել` ծածկելով լարերն ու խցանը:

Քայլ 3: Որպես նապաստակի աչուկներ և քիթ` կարող են ծառայել ինչպես կտորները, այնպես էլ կոճակները: Եվ չմոռանանք նրա ժպիտի մասին, ինչը պետք է անես սովորական  թելի օգնությամբ:

hand made նապաստակ


Իսկ գրիչ գազարի համար քեզ անհրաժեշտ կլինեն 
երկու գույնի կտոր` կանաչ և նարնջագույն, ասեղ ու թել և, իհարկե, գրիչ: Նարնջագույն կտորը պտտիր գրիչի շուրջ և կարիր: Իսկ կանաչ կտորը բաժանիր երեք փոքրիկ մասի, պատրաստիր գազարի պոչիկները և միացրու նարնջագույն կտորին, ապա գազարի վրա սև գրիչով գծիկներ նկարիր:

hand made նապաստակ

Վերջ, պատրաստ է գրիչի շորիկը, կարող ես հագցնել նրան և տալ քո նապաստակին: Վստահ եմ, նրանց հետ դասեր պատրաստելն ու նաև ստեղծագործելը շատ ավելի հետաքրքիր և զվարճալի կստացվի:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։