ԱՎԱՐՏԱԿԱՆ HAND MADE ԳԼԽԱՐԿՆԵՐ


ավարտական գլխարկ

Վերջ, քննություններն ավարտվեցին, ժամանակն է լիարժեք վայելել ամառը: Իսկ եթե ուզում ես ինձ հետ միասին տոնել քննությունների ավարտը, ապա առաջարկում եմ պատրաստել ահա այսպիսի hand made գլխարկներ: Այս գործը երկար ժամանակ չի խլի, փոխարենը պատկերացնում եմ, թե ինչպիսի ուրախություն կպատճառի քեզ ու քո ընկերներին:

ավարտական գլխարկ

Դե ուրեմն անցանք գործի: Մեզ հարկավոր են սև ստվարաթուղթ, կպճուն ժամավեն (սկոտչ), սպիտակ գործվածքի թել ու մկրատ: Նախ այս գծագրով կտրիր սև ստվարաթուղթը՝ առանձնացնելով համապատասխան հատվածները:

ավարտական գլխարկ

Ապա երկար հատվածը պտտիր շրջանաձև ու ամրացրու կպչուն ժապավենով: Դիր այն քառակուսի թղթի կենտրոնում ու կրկին ամրացրու այնպես, ինչպես պատկերված է նկարում: Թեև ժապավենները մի փոքր փչացնում են տեսքը, բայց այդպես շատ ամուր ու արագ է ստացվում:

ավարտական գլխարկ

Հիմա պատրաստում ենք գլխարկի պոչիկը: Վերցրու սպիտակ թելը, փաթաթիր այն ձեռքիդ մի քանի անգամ: Ապա մեկ ուրի թելի կտորով կապիր փունջը մեջտեղից: Ապա փնջի վերևում «գլխարկ» պատրաստիր այնպես, ինչպես պատկերված է նկարում: Վերջում հավասարաչափ կտրիր փնջի ծայրերը:

ավարտական գլխարկ

Անցք բացիր գլխարկի վերևի հատվածում ու պոչիկն ամրացրու գագաթին:

Ահա այսքանը: Հիմա կարող ես հանգիստ գլխարկդ օդ թռցնել ու շտապել վայելելու ամառը…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։