ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՔԱՂՑՐ ԱՐՋՈՒԿ


արջուկ

Քեզ հետ միասին մենք շատ բուտերբրոդներ պատրաստեցինք, իսկ այսօր առաջարկում եմ քաղցրավենիք պատրաստել: Այն կոչվում է Քաղցր արջուկ: Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են՝ 3 կտոր թխվածքաբլիթ (որոնց կարող է փոխարինել նաև չորահացը), շոկոլադե կրեմ և փոքրիկ կլոր կոնֆետ:

արջուկ

Թխվածքաբլիթներից երկուսը կտրում ենք այնպես, ինչպես պատկերված է նկարում, և վրաները շոկոլադե կրեմ քսելով՝ կպցնում իրար:

արջուկ

Այնուհետև պատրաստում ենք արջուկի գլուխը: Երկշերտ թխվածքաբլիթի մի կողմում ծայրից դարձյալ շոկոլադե կրեմ ենք քսում ու կլոր թխվածքաբլիթը դնում վրան՝ որպես արջուկի գլուխ:

արջուկ

Ականջի համար կտրում ենք փոքրիկ կտորներ ու փայտիկների օգնությամբ ամրացնում գլխի երկու կողմերում: Մեզ մնում է ստանալ արջուկի աչուկները, քիթիկն ու բերանը:

արջուկ

Որպեսզի ավելի հեշտ լինի, կարող ենք փոքրիկ տոպրակի մեջ լցնել շոկոլադե կրեմը ու տոպրակի ծայրը մի փոքր կտրել և անցքից դուրս բերել շոկոլադե կրեմի այն քանակությունը, որը մեզ անհրաժեշտ է:

արջուկ

Կրեմով փորձենք նկարել կլոր աչուկներն ու բերանը, իսկ որպես քիթիկ օգտագործենք փոքրիկ կլոր կոնֆետը: Որպեսզի այն ամուր կպչի, կարող ենք հետևի կողմում մի փոքր շոկոլադե կրեմ քսել: Այս ամենն ավելի հեշտ պատկերացնելու համար մեզ կօգնեն նկարները:

Ահա և վերջ մեր քաղցր արջուկը պատրաստ է, ժամանակն է ուտել նրան 🙂

 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։