Մեր ուղեղում կան հատուկ կենտրոններ, որոնք կառավարում են մեր քնելու և արթնանալու ռեժիմները: Դրանք մեր «ներքին ժամացույցներն» են և կանգ են առնում այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում: Այդ կենտրոնները նաև շատ լավ գիտեն, թե երբ է ծագելու արևը ու առավոտյան վերսկսում են իրենց աշխատանքն ու արթնացնում մեզ: Եթե չլինեին էլեկտրական լույսերը, մեր «ներքին ժամացույցները» ավելի ճիշտ կաշխատեին, և մենք ամեն օր կքնեինք ու կարթնանայինք արևի հետ միասին: