Ամռանը մեր ախորժակն էլ է մեկնում հանգստի, թվում է՝ կուշտ ես և ոչինչ չես ուզում ուտել, երբ իրականում քո ստամոքսը բոլորովին դատարկ է: Դու մոռանում ես նրա մասին հոգ տանել, իսկ ես՝ ոչ:
Ահա թե ինչ եմ այս անգամ նախապատրաստել քո փոքրիկ ստամոքսի համար: Այսպիսի նախաճաշից հնարավոր չէ հրաժարվել անգամ ամենասաստիկ շոգերին: Եվ այսպես, պատրաստում ենք համեղ ձվածեղ ծաղիկների տեսքով:
Այս ձվածեղի համար հարկավոր են մի քանի ձու, կարմիր պղպեղ և վարունգ: Կտրիր պղպեղը օղակաձև, դիր թավայի վրա և ձուն կոտրիր օղակի մեջ: Զգույշ եղիր, որ չվնասես ձվի դեղնուցը: Ապա միացրու գազօջախը և եփիր մի քանի րոպե:
Հիմա զգուշորեն տեղափոխիր ծաղիկները ափսեի մեջ: վարունգները մաքրիր, կտրտիր և ստացիր ցողուն ու տերևներ ծաղիկների համար: Զարդարելու համար կարող ես օգտագործել նաև այլ մթերքներ: Դե իսկ հիմա ժամանակն է վայելել համեղ նախաճաշը: Բարի ախորժակ քեզ և քո փոքրիկ ստամոքսին: