WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

Հենրիկ Մալյան. «Ինձ միմիայն մի մարդ, մի հանդիսատես...»

WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ. «ԻՆՁ ՄԻՄԻԱՅՆ ՄԻ ՄԱՐԴ, ՄԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ…»

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին հայ մեծագույն ռեժիսորներից մեկը՝ Հենրիկ Մալյանը կդառնար 87 տարեկան: Ես վստահ եմ, որ դու նրան շատ լավ գիտես նրա հարաշալի ֆիլմերի շնորհիվ, իսկ հիմա ժամանակն է նրան ավելի լավ ճանաչելու:

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավի քաղաքում և նույն քաղաքում էլ դպրոց է հաճախել: Ահա թե ինչ է նա գրում իր մանկության մասին. «Թվում է՝ ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից, երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնին տեսա հավանաբար իմ մայրիկի, հայրիկի, քրոջս ու մորաքրքոջս հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով:

Հենրիկ Մալյանը աջից

Թվում է, թե հիշում եմ ինձ շրջապատող բոլոր առաջին պատկերները՝ օրորոցի թրխթրխկոցի ուղեկցությամբ: Հիշում եմ երկնքի կապույտը և նրան կպցված արևի շողշողուն սկավառակը, որ մեր փոքրիկ վանդակավոր խոնավ պատուհանից մեկ ընկնում էր ցած, մեկ ցատկում էր վեր: Եվ արդեն ոչ թե թվում է, այլ հաստատ հիշում եմ, երբ երկարատև իմ հորիզոնական դիրքից հետո առաջին անգամ ուղղահայաց կանգնեցի աշխարհի վրա ու ամեն ինչ սկսեցի տեսնել նորից,՝ միայն թե արդեն այլ դիտակետից: Հետո խաղալիքների մի գույնզգույն աշխարհ, հետո մեր կանաչ բակը, հետո «երկուսների» ու «հինգերի» մի անիմաստ մրցավազք դպրոցում…»:

Սակայն Հենրիկ Մալյանի անհոգ մանկությունը երկար չի շարունակվում. «Հետո կյանքի մի դաժան փորձություն, 1941 թվական՝ պատերազմ, հետո գործարանային դաժան մի ռեժիմ, և, իհարկե, նաև անխուսափելի Տերյանը: Եվ մի քանի առաջին սերեր՝ հինգ, տասը, տասնհինգ և մանավանդ տասնյոթ տարեկանում: Հետո պատերազմի ավարտը, մայիսյան մի խաղաղ առավոտ…»:

Պատերազմի ավարտից հետո Հենրիկ Մալյանն ընդունվեց Երևանի Թատերական ինսիտուտ և սկսեց ուսումնասիրել ռեժիսուրա: 29 տարեկանում նա արդեն  Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր էր: Նրա առաջին ֆիլմերը հուզիչ ու բարի կատակերգություններ էին՝ «Նվագախմբի տղաները»,  «Ճանապարհ դեպի կրկես» (նվիրված հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները»: Հենրիկ Մալյանի լավագույն ֆիլմերից է «Եռանկյունին», որը չափազանց մեծ դեր է խաղացել հայկական կինոյի ողջ պատմության մեջ: Հրաշալի ֆիլմեր են «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ:

Հենրիկ Մալյան

Հենրիկ Մալյանը նաև «Մի կաթիլ մեղր» ֆիլմի ռեժիսորը և «Գիքորը» կինոնկարի սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է: Հենրիկ Մալյանի ֆիլմերը ունեն փոքրիկ սյուժե, բայց չափազանց խորն են և նուրբ: Նրա կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը: Առանց դրանց անհնար է պատկերացնել այդ ֆիլմերը: Հենրիկ Մալյանը երկար տարիներ աշխատել է նաև թատրոնում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ:

Մալյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների թե Հայստանում, թե ամբողջ աշխարհի հեղինակավոր փառատոններում: Տասնյակ հրաշալի ֆիլմեր նկարահանելով՝ նրան միևնույն է, թվում էր, թե ինքը ոչինչ չի հասցրել անել: Նա դեռ բազմաթիվ գաղափարներ ու երազանքներ ուներ, սակայն, ցավոք, նա շատ վաղ մահացավ՝ ընդամենը 63 տարեկան հասակում: Սակայն նրա ստեղծածն էլ բավական էր, որ ամբողջ աշխարհը ճանաչեր ու սիրեր հայկական կինոն:

Հենրիկ Մալյան

Մալյանը անչափ բարի ու համերաշխ մարդ էր և իր բարությունն ու համերաշխության մեծ ցանկությունը տարածում էր նաև իր ֆիլմերի միջոցով: Նա անկեղծ էր, չափազանց անկեղծ, նա ուրախանում ու տխրում էր հանդիսատեսի հետ միասին: Մալյանի ֆիլմերը չափազանց հարազատ են հանդիսատեսի համար, մեկ անգամ դիտելուց հետո այլևս անհնար է չսիրել նրան: Հենրիկ Մալյանը Հայաստանի մեծագույն արվեստագետներից մեկն է, իսկ նրա ստեղծած ֆիլմերը հայկական մշակույթի լավագույն մասնիկներից են, որոնք պետք է սիրել ու փայփայել գանձերի պես:

«Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային, ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն…

Հենրիկ Մալյան

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.
Ես գիտեմ մարդուն:
Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:
Գիտեմ նրա բոլոր ձգտումները:
Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:
Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը:
Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:
Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:
Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:
Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:
Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե ես իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ ՄԻՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ:

Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է միլիոնին: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները ուրիշներին…
Ինձ` միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես…»

Հ. Գ. Ես վստահ եմ, որ դու, հենց դու կլինես Հենրիկ Մալյանի լավագույն հանդիսատեսը…

Մեկնաբանություններ

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ. «ԻՆՁ ՄԻՄԻԱՅՆ ՄԻ ՄԱՐԴ, ՄԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ…»

log in

reset password

Back to
log in