ՍԱՌՑԵ ԹԱԳՈՒՀԻՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սառցե ԹագուհինՄուլտֆիլմեր դիտել բոլոր երեխաներն են սիրում, հատկապես 3D մուլտեր: Սակայն շատ երեխաներ հնարավորություն չունեն և գուցե երբեք էլ մուլտֆիլմ չեն դիտել կինոթատրոնում: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Մոսկվա» կինոթատրոնի հետ միասին հունվարի 18-ին 13։00-ին կազմակերպում է Սառցե թագուհին 3D մուլտֆիլմի բարեգործական ցուցադրություն։ Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթով ձմեռային հագուստ և կոշիկներ են գնվելու Մարի Իզմիլյանի անվան մանկատան սաների համար։ Քո մասնակցության շնորհիվ նաև նույն մանկատան 50 երեխաներ հնարավորություն են ստանալու անվճար դիտելու մուլտֆիլմը և քեզ հետ միասին վայելելու մուլտֆիլմի հրաշքը:

Վստահ եմ՝ այս մուլտդիտումից դու կրկնակի հաճույք կստանաս, քանի որ միաժամանակ բարի ու շատ կարևոր գործ կկատարես: Բարեգործական ակցիան իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի կողմից։ Տոմսեր կարող ես ձեռք բերել «Մոսկվա» կինթատրոնի տոմսարկղից սկսած հունվարի 11-ից։ Շտապիր և հիշիր ամսաթիվը՝ հունվարի 18:

Սկսենք տարին բարի գործով ու թող ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԻ 2013 թվականի ողջ ընթացքում։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

  1. Մարիամ

    մենք այդ ժամին դասի ենք բայց եթե ժամը հարմար լիներ ես անպայման կմասնակցեի, ափսոոոոոս

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի