ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁ – ԱՄՊԻԿՆԵՐ


ամպիկներ

Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ ժամանակը… Հմմ, այնքա՜ն բան կարելի է անել, բայց ես առաջարկում եմ պատրաստել ո՛չ ավելի, ո՛չ պակաս ամպիկներ: Միասին կպատրաստենք բարձ – ամպիկներ, բայց պատրաստելուց հետո հաստատ չենք ուղարկի երկինք, որովհետև նրանք  բնակություն են հաստատելու հենց մեր բնակարաններում:

Բարձ - ամպիկներԲարձ – ամպիկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են՝

-Կտորներ՝ տարբեր-տարբեր գույների

-Բամբակ, կամ ցանկացած այլ փափուկ մի բան

-Մկրատ

-Թելեր

-Ասեղ

-Եվ մատիտ

Ինչպե՞ս պատրաստել՝

-Կարծում եմ՝ ամպիկներ նկարել գիտենք բոլորս: Եվ հենց այնպես, ինչպես ամպիկներ նկարում ենք սովորական թղթի վրա, այդպես էլ պետք է նկարենք կտորի վրա, հասարակ մի մատիտով:

-Առաջին ամպիկը նկարելուց հետո նույն ձևաչափով պետք է նկարել ևս մեկը՝ առաջինին կպած:

-Հիմա մեզ օգնության կշտապի մկրատը և մենք միասին կկտրենք նկարած ամպերի եզրագծերը:

-Նրանց արանքում պետք է լցնել բամբակ և կարել ծայրերը ասեղի ու թելի օգնությամբ:

Ահա և պատրաստ է մեր ամպիկ-բարձը, բայց նրան պետք է նաև գեղեցկացնել այնքա՜ն, ինչքան մեր երևակայությունը հերիքի:

-Օրինակ նրան դարձնել ահա սյպիսի ամաչկոտ աղջնակ:

Բարձ - ամպիկներ

-Իսկ գուցե մեր ամպիկը դառնա սև ու անձրևային տրամադրությամբ:

Բարձ - ամպիկներ

-Մեր ամպիկների անձրևը կարող է նաև սրտաձև լինել:

Բարձ - ամպիկներ

-Կամ էլ այն կարող է աչուկները պինդ-պինդ փակել ու լայն ժպիտով քնել:Բարձ - ամպիկներԵվ այսպես, մեր հանգստյան օրը վերածվեց իսկական զվարճանքի…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁ – ԱՄՊԻԿՆԵՐ

log in

reset password

Back to
log in