facebook

ԱՄԱՆՈՐՅԱ ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԻԼԻՆ ԵՎ ՁՆԵՄԱՐԴԸ


Քեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի և հուզի՜չ ամանորյա մուլտֆիլմ: Կանդական Cineplex ընկերությունը այն նկարահանել է հենց Ամանորի նախաշեմին, որպեսզի մուլտֆիլմի միջոցով շատ կարևոր հաղորդագրություն հասցնի բոլորիս:

Ահա թե որն է այդ հաղորդագրությունը. «Իսկական ընկերությունը հավերժ է»:

ամանորյա մուլտֆիլմ

Մուլտֆիլմի սկզբում Լիլի անունով փոքրիկ աղջիկը ձնեմարդ է պատրաստում, որը, պարզվում է, կախարդական է: Ձնեմարդը սկսում է Լիլիին զարմանալի ու հեքիաթային պատմություններ պատմել: Սակայն երբ գալիս է գարունը, Լիլիի ձյունե ընկերը սկսում է հալչել: Աղջիկը նրան ստիպված սառնարանի մեջ է պահում տարվա ընթացքում, որպեսզի հաջորդ ձմեռ նա կրկին կարողանա կիսվել իր հետ զարմանալի պատմություններով: Այդպես նրանք հրաշալի ժամանակ էին անցկացնում այնքան ժամանակ, մինչև Լիլին մեծացավ:

Կարծո՞ւմ եք՝ այսպես էլ ավարտվում է մուլտֆիլմը… Չեմ ասի: Դիտեք մուլտֆիլմն ու կիմանաք…

Ինչպե՜ս եմ նախանձում ձեզ, որ դեռ չեք դիտել այն…

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԻԼԻՆ ԵՎ ՁՆԵՄԱՐԴԸ