ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԼԵԳՈ


Լեգոն գունավոր կոնստրուկտորների հավաքածու է, որի մասնիկներն ամրանում են իրար և մինչև դու չցականաս չեն բաժանվի իրարից: Լեգոյի մասնիկները միշտ հավատարիմ են եղել իրար, նրանք ստեղծվել են համարյա 60 տարի առաջ, և ամենահին ու ամենանոր լեգոներն եթե իրար հանդիպեն, հեշտությամբ կարող են միանալ իրար: Իրենց պատմության ընթացքում նրանք գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Միայն ամենասկզբում լեգոյի հայտնագործող Կիրկ Քրիստիանսենը և իր 12 տարեկան տղան դրանք փայտից էին կառուցում: Բայց մի օր, երբ նրանց արհեստանոցում հրդեհ բռնկվեց ու փայտե խորանարդիկներն այրվեցին, նրանք սկսեցին այդուհետև պատրաստել միայն պլաստմասսե լեգոներ:

Child-playing-with-Lego-014

Երկու լեգոյի մասնիկ դու կարող ես ամրացնել 24 տարբեր ձևերով, երեք մասնիկը` արդեն 1060 տարբերակով…

Եթե աշխարհի բոլոր լեգոները բաժանենք բոլոր մարդկանց, ապա նրանցից յուրաքանչյուրը կունենա 64  լեգո:

DSC00997 Ամեն վայրկյան գնում են լեգոյի 7 նոր տուփ, և լեգոյից ինչեր ասես որ չեն պատրաստում:

Իսկ եթե 40 միլիարդ լեգոյի մասնիկ դասավորենք իրար վրա, ապա կստացվի այնպիսի բարձր աշտարակ, որ կհասնի Լուսնին:

LegokidAugust2014

Լեգոյով Լուսնին դեռ չեն փորձել հասնել, իսկ այ լեգոյի աշխարհ շատ վաղուց են կառուցել: Կա 4 Լեգոլենդ, դրանք հեքիաթային աշխարհներ են, որտեղ ամեն ինչ կառուցված է լեգոյից: Այստեղ ամենահայտնի շենքերի փոքրիկ տարբերակներն են, լեգոյից պատրաստված նավեր ու ինքնաթիռներ: Այստեղ են ասպետների թագավորությունը, մեծ արքայական պալատը, հեքիաթային բոլոր հերոսներն ու ամենատարբեր ռոբոտները, որոնք նույնպես բոլորը-բոլորը պատրաստված են լեգոներից:

Մի բան էլ մեծահասկաներին կարող ես ասել. լեգոները շատ անվտանգ են ու թունավոր նյութեր չեն պարունակում: Եթե այս մասին ասես, նրանք հաստատ շատ կուրախանան և գուցե քեզ էլի մի տուփ լեգո նվիրեն…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԼԵԳՈ