ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆՆԵՐԸ

Փոքրիկ իշխանՀունիսի 7-ին և 8-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) լի էր մանուկներով, խինդ ու ուրախությամբ: Պատճառը «Փոքրիկ Իշխան» վիպակի հիման վրա բեմադրած ներկայացումն էր: Երեխաները մեծ ոգևորությամբ ու սպասումով եկել էին դիտելու ներկայացումը: Ոմանք արդեն կարդացել էին վիպակը, ոմանք` դեռ ոչ, բայց նրանք այնքան տպավորված էին, որ համոզված ենք, որ այն փոքրիկները, ովքեր դեռ չեն հասցրել կարդալ այս հրաշք վիպակը, կշտապեն այդ բացը լրացնել:

Փոքրիկ իշխան

Ներկայացման բեմադրիչներն էին Սիլվա Չոբանյանն ու Գայանե Եղիազարյանը, իսկ նկարչական ձևավորումը պատրաստվել էր Աննա Սարուխանյանի և փոքրիկ իշխանների կողմից: Ի տարբերություն համանուն վիպակի` ներկայացման մեջ մեկի փոխարեն մի քանի փոքրիկ իշխաններ կային, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր մոլորակը: Ինչպես նշում են բեմադրիչները` փոքրիկ դերասանները Նկարչական դպրոցի սաներ են, և միայն նրանցից մեկն էր, որ ուներ դերասանական փորձ, բայց նրանք բոլորն էլ հիանալի էին կատարում իրենց դերերը, և հավանաբար պատճառն այն էր, որ մեծ սիրով էին գալիս փորձերին, դա էին հավաստում նաև բեմադրիչները. «Երեխաներ կային, ովքեր արագ վերջացնելով մյուս պարապմունքները, վազելով գալիս էին փորձերին: Մենք երբեք ոչ մի երեխայի չենք պարտադրել մասնակցել, նրանք բոլորն էլ գալիս էին, քանի որ իրենց շատ էր դուր գալիս», – ասաց կազմակերպիչներից Գայանե Եղիազարյանը: Սիլվա Չոբայնանն էլ նշեց, որ բեմադրության ընթացքում էկրանին ցուցադրված նկարները հենց երեխաների աշխատանքներն էին:

Փոքրիկ իշխան

Բեմադրական աշխատանքները շարունակական են լինելու, թե ոչ` դժվարացան ասել, բայց մի բան հաստատ է` կազմակերպիչները նույնպես մեծ հաճույք են ստացել երեխաների հետ աշխատելիս: Ծափահարությունները չէին դադարում, ներկայացումը ստացված էր: Փոքրիկների ժպիտն ու հրճվանքն էլ վկայում էին այն մասին, որ նրանց շատ էր դուր եկել:

Տիգրանուհի Թասլակյան

3 մոծաբանություն ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆՆԵՐԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????