ՄԻ ՔԻՉ ԱՄՊԱՄԱԾ ԵՂԱՆԱԿ


Լավ ընկեր ունենալը աշխարհի ամենակարևոր բանն է: Եվ ոչինչ, որ նա մոռացկոտ է ու միշտ ուշանում է պայմանավորված ժամից: Կամ էլ մի քիչ անհաջողակ է և անընդհատ ծիծաղելի պատմությունների մեջ է ընկնում, հերիք չէ, քեզ էլ իր հետ է ներքաշում: Բայց չէ՞ որ այդ ամենը քեզ համար այնքա՜ն հարազատ է, ու դու էլի պատրաստ ես 40 րոպե սպասել մինչև նա «2 րոպեից» տեղ կհասնի ու նրա հետ կանցկացնես  ծիծաղելի արկածներով լեցուն ձեր հերթական օրը: Եվ նրան երբեք-երբեք միայնակ չես թողնի ու չես տխրեցնի… Չէ՞ որ դու իսկական ընկեր ես…

clouds4

Փոքրիկ հուզիչ մուլտֆիլմ ենք ներկայացնում քեզ ընկերների մասին` Մի քիչ ամպամած եղանակ: Այս մուլտֆիլմում կտեսնես նաև, թե ինչպես են ամպերը տեղավորվել երկնքում ու վայր չեն ընկնում: Հաճելի մուլտդիտում…

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։