ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ – ԾԱՌԻ ԽՆԴՐԱՆՔԸ


Բանաստեղծություն - Ծառի խնդրանքը

Մի՛ կոտրատիր իմ ճյուղերը,
Որդիներն են նրանք իմ հեզ,
Ես այնպես եմ սիրում նրանց,
Ինչպես մայրդ սիրում է քեզ:

Տերև անգամ եթե պոկես,
Սիրտս ցավից կմղկտա,
Թե որ դու ինձ չպահպանես,
Պատրաստի ծառ քեզ ո՞վ կտա:

Թող որ բերեմ քեզ հով ու զով,
Կեղտ ու փոշուց մաքրեմ օդը,
Կանաչ-կանաչ իմ ձեռքերով
Ցրեմ ամռան կիզիչ տոթը:

Ծիտ ու ծիծառ առնեմ ուսիս,
Օրոր ասեմ ես օրնիբուն,
Եվ քո կյանքի ճանապարհին
Մնամ որպես գեղեցկություն:

Պատվական Խաչատրյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։