Կան անխելք, խելացի, մեկ-մեկ էլ նույնիսկ շատ խելացի մարդիկ, բայց ճկուն միտք ունեն ոչ բոլորը: Ահա մի տղա հենց այդ ճկուն մտքի շնորհիվ հիմա աշխատում է Google Inc-ում, որովհետև կարողացել է անցնել հետևյալ հարցազրույցը: Փորձեք և դուք:
Թվում է, թե ամեն ինչ շատ լուրջ է, բայց տեսեք, որ հումորն ամեն տեղ օգնում է: Կարդացեք կատակ հարցերը, մտածեք, պատասխանեք ու նոր միայն ստուգեք ինքներդ ձեզ:
-Որտե՞ղ է ստորագրվել Անկախության Դեկլարացիան:
*Թղթի ներքևում:
-Ամուսնալուծության հիմնական պատճառը ո՞րն է:
*Ամուսնությունը:
-Դուք նախաճաշի ժամանակ երբեք ի՞նչ չեք կերել:
*Ճաշ և ընթրիք:
-Ի՞նչն ունի կիսած խնձորի տեսք:
*Խնձորի մյուս կեսը:
-Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ի՞նչ կլինի:
*Քարը կթրջվի:
–Ինչպե՞ս մեկ ձեռքով փիղ կբարձրացնեք:
*Կարծում եմ՝ դուք երբեք չեք գտնի մեկ ձեռքով փիղ:
-Եթե Ձեր աջ ձեռքում լինի չորս նարինջ և երեք խնձոր, իսկ ձախում՝ երեք նարինջ, չորս խնձոր, ի՞նչ կունենաք Դուք:
*Մեծ, շա՜տ մեծ ձեռքեր:
-Ութ մարդ պատը կառուցեցին տասը ժամում, քանի՞ ժամում կկառուցեն չորսը:
*Ոչ մի, չէ՞ որ պատն արդեն կառուցվել է:
–Ինչպե՞ս նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:
*Ցանկացած ձևով, որովհետև բետոնե հատակը կոտրելն այդքան էլ հեշտ գործ չէ:
Դե լավ, լուրջ դեմք ընդունելու կարիք չկա, ծիծաղեք, միշտ ծիծաղեք, որովհետև, ինչպես պարզվում է, այն օգնում է անգամ ամենավճռորոշ պահերին…
Անի Ավագյան