Միշան կարծում է, որ ձմռանը քնելուց լավ բան չկա, բայց նրա փոքրիկ ընկերը այլ կարծիքի է: Ախր ինչպես կարելի է քնել ամբողջ ձմեռ և ոչ մի անգամ չգնալ սահելու, հատկապես եթե Մաշենկան միայնակ չի կարողանում սահել և Միշայի օգնության կարիքն ունի… Իսկ դա նշանակում է, որ Միշան ուզի թե չուզի, քնած թե արթուն, միևնույն է, կգա սահադաշտ. չէ՞ որ դա Մա՜շենկան է ուզում…
Իսկական սառցե տոն մուլտֆիլմի 6-րդ մասում, Մաշան ու արջը սահադաշտում: