«Հայերը ամենախելացի, ամենակատարյալ, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց»:
Լորենս Արաբացի
Բրիտանական լեգենդար հետախույզ
«Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը »:
Հենրիխ Շլիման
Գերմանացի հնագետ
«Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը»:
Ֆրեդերիկ Շոպեն
Լեհ կոմպոզիտոր
«Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ, որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս շատ տխուր է, ինչ էլ, որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել: Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ»:
Ջորջ Բայրոն
Անգլիացի բանաստեղծ
«Իմ հիշողության մեջ, մի մարդու, ով շրջել է աշխարհի կեսը, տեսել Կահիրեն և Զալցբուրգը. Լոնդոնը և Վենետիկը, չկա ավելի բանաստեղծական կերպար, քան վաղորդյան Երևանը Սիսի և Մասիսի ստորոտին»:
Նիկոլայ Ստրելով
Ռուս գրող
«Ինձ թվում է, թե հայերը Մասիսը ստեղծել են Աստծո արարչագործությունից առաջ: Աստված հազիվ թե այնպիսի տեմպ ունենար, ինչպիսին ունեն կառուցելու անսովոր քանքարներով օժտված հայերը: Հրաշալի է ամեն ինչ Հայաստանում: Սքանչելի են ձեր օդն ու ջուրը, գեղեցիկ, հյուրասեր, լավ մարդիկ են հայերը»:
Օկզուդ Կարուզերս
«Նյու Յորք Թայմս» թերթի աշխատակից
«Հենց միայն Մատենադարանի՝ այդ եզակի թանգարանի, հնադարյան ձեռագրերի գրապահոցի համար արժեր գալ Երևան, այս հրաշագեղ, լուսավոր քաղաքը: Լեհաստանում ասում են՝ լինել Երևանում և չտեսնել Մատենադարանը, դա նույնն է, թե լինել Հռոմում և չտեսնել Պապին: Բայց այնքան էլ մեծ դժբախտություն չէ Հռոմից մեկնել առանց Պապին տեսնելու, իսկ Մատենադարանը չտեսնել անհնարին է»:
Դանիլևսկի
Լեհ լրագրող
«Եթե ինձ հարցնեք՝ մեր մոլորակի ո՞ր անկյունում կարելի է հանդիպել ամենից շատ հրաշքների, ես առաջին հերթին կասեի՝ Հայաստանում»:
Ռոքուել Քենտ
Ամերիկացի նկարիչ, գրող
Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին, ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը:
Ֆրիտյոֆ Նանսեն
Նորվեգացի գիտնական, բևեռախույզ
Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի իր թիկունքի հետևում: Ամեն մի մարդ ունենում է վիշտ, այդ վիշտն էլ է հաճախ զարդարում մարդուն: Այն ժողովուրդը, որը շատ փորձություն է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է, նա հոգեկան հմայք ունի: Սա մեծ ժողովուրդ է:
էմիլ Վերհառն
Բելգիացի բանաստեղծ, դրամատուրգ