Տարբեր ազգերի զվարճալի և անհեթեթ օրենքների շարքը շարունակում է երկարել և մեզ անսահման լայն ժպիտ պարգևել…
1.Ռումինիայում արգելված է քորել գլուխը, եթե անգամ այն սաստիկ քոր է գալիս:
2.Չեխիայում չի թույլատրվում հեռուստացույց դիտել՝ առանց կողքին մի բաժակ ջուր ունենալու:
3.Ինդոնեզիայում կարող ես կտրել ցանկացած մեկի ականջը, եթե նա ձևացնում է, թե չի լսում քեզ:
4.Սերբիայում կարող ես հանգիստ չվճարել տաքսու գումարը, եթե տաքսու վարորդը դժգոհ դեմքով է եղել:
5.Հնդկաստանում կտուգանվի այն մարդը, ով կմահանա մեքենաների խցանումների ժամանակ՝ առանց վթարային ազդանշանները միացնելու:
6.Չինաստանում ոտքերը քորել կարող են միմիայն տղամարդիկ:
7.Հունաստանում երբևէ դատվածություն ունեցած մարդիկ չեն կարող բջջային հեռախոս ունենալ:
8.Եթե հանկարծ գնաս Ինդոնեզիա, խնդրում եմ չկերակրես կատուներին կատուներով: Թե չէ հաստատ կտուգանեն…
9.Իսկ եթե Նորվեգիայի սուպերմարկետներում վաճառողուհին քեզ լավ չսպասարկի, շատ հանգիստ կերպով կարող ես գտնել ծիրաններ և մտցնել դրանք նրա ականջների մեջ:
10. Հնդկաստանում չի կարելի մահանալ տխուր դեմքով: Ի՞նչ է եղել որ…
11.Սերբիայում թույլատրվում է քաշքշել ցանկացած մարդու մազերը, եթե քեզ հեռացրել են աշխատանքից:
12.Հնդկաստանում չի կարելի մահանալ՝ շան վրա պառկած:
13.Սերբիայում թույլ են տալիս մահանալ Նոր տարվա գիշերը, բայց միայն մի պայմանով՝ պետք է Սանտայի գլխարկով լինեք:
14.Կանադայում արգելված է քորել ձախ ականջը աջ ոտքով:
15.Օհայո նահանգում արգելված է գնալ կինոթատրոն էլեկտրական թեյնիկով:
16.Իտալիայում չի կարելի լվանալ գլուխը երկու ձեռքով:
17.Աֆրիկայի գազանանոցում չի կարելի հաչել, չէ՞ որ դրանով դու կարող ես վախեցնել թռչուններին:
18. Սերբիայում արգելված է արդուկել կատվին:
19.Հունաստանում երբեք-երբեք ոստիկանություն չկանչես, եթե քո գլուխը լվացված չէ:
20. Դե իսկ Օհայո նահանգում էլ հանկարծ խեղճ կատվիկով ատամներդ չլվանաս, լա՞վ:
Անի Ավագյան