Աչքդ թարթես արդեն Ամանոր է, «օձը» սողալով կգա ու կմտնի ձեր տուն, իսկ դու արդեն մտածե՞լ ես ինչպես սիրաշահել նրան, ի՞նչ հետաքրքիր կերակրատեսակներ դնել սեղանին, որ նա քեզնից գոհ մնա: Եթե ոչ, շտապեմ քեզ սովորեցնել, թե ինչպես պատրաստել համե՜ղ օձ ձիթապտղից: Այն շատ հեշտ է պատրաստվում և նույնքան հետաքրքիր տեսք ունի:
Օձի պատրաստման համար անհրաժեշտ են՝ ձիթապտուղներ, փոքրիկ փայտիկներ, գազարի շատ փոքրիկ կտոր և մայոնեզ:
Փայտիկներն անցկացնում ենք ձիթապտուղների միջով, որից հետո ամենաառաջին ձիթապտղի վրա մայոնեզի օգնությամբ օձի աչքերն ենք պատկերում, վրան էլ նախապես կլոր կտրած ձիթապտուղն ենք դնում: Օձի լեզուն էլ գազարից ենք ստանում: Ահա և վերջ, օձը պատրաստ է ամանորյա աղցանին գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Տեսնու՞մ ես՝ որքան հեշտ կլինի օձին հաճոյանալ:
Տիգրանուհի Թասլակյան