ԱՅՍՕՐ ԳՐԿԱԽԱՌՆՎԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


Այսօր գրկախառնությունների օրն է

Հունվարի 21-ին՝ հենց այսօր, ամբողջ աշխարհը տոնում է թերևս ամենազվարճալի և տարօրինակ տոներից մեկը՝ գրկախառնովելու միջազգային օրը: Այս տոնի սկիզբը դրվել է ԱՄՆ-ում 1986 թվականին, իսկ հետո արագ, շա՜տ արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Ըստ այս տոնի սովորության՝ պետք է գրկել ոչ միայն ընկերներին ու հարազատներին, այլ նաև անծանոթներին: Ճիշտ է, տարօրինակ է, բայց ոչինչ, չէ՞ որ բոլորն էլ տոնում են գրկախառնվելու միջազգային օրը:

Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար է գտնել նրա հեղինակին, ում մտքին ‹‹փչել է›› այսպիսի հիանալի և զվարճալի գաղափար: Կարծիք կա, որ գրկախառնվելու միջազգային օրը ստեղծվել է ուսանողների թեթև ձեռքով, բայց ոչինչ դեռ հաստատ չէ:

Բոլորս էլ գիտենք, որ գրկախառնվելը ջերմության և սիրո նշան է, իսկ հոգեբանների կարծիքով՝ նաև օգտակար է:  Ուրեմն ինչու՞ չհամատեղենք հաճելին օգտակարի հետ:

Այս տոնի ամբողջ ընթացքում մենք մեզ պաշտպանված կզգանք, չէ՞ որ գրկախառնվելով մայրիկի, տատիկի կամ էլ ամենա՜-ամենասիրելի ընկերոջ հետ մենք մեզ անվտանգ ու սիրված ենք զգում:

Կարող ես մի կողմ դնել բոլո՜ր թանկարժեք նվերները, ծաղիկները և նույնիսկ բացիկները, որովհետև իրար շնորհավորել պետք է միայն ու միայն ջերմ գրկախառնվելով:

Ես էլ ամու՜ր-ամու՜ր գրկում եմ քեզ և նվիրում իմ ներսում ապրող արևի մի ճառագայթը…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։