Ի՞նչ է մեզ անհրաժեշտ եղջերու պատրաստելու համար՝
Մեկ բաժակ բրինձ
Մեկ նրբերշիկ
Մեկ ձիթապտղի հատիկ
Եվ մեկ լոլիկ
Ինչպե՞ս պատրաստել
1. Կաթսայի մեջ լցնել մեկ բաժակ բրինձ և երկու բաժակ ջուր:
2. Կաթսան դնել կրակի վրա և եփել այնքան ժամանակ, մինչև բրինձն ամբողջ ջուրը քաշի:
3. Նրբերշիկը բաժանել երկու հավասար մասի, կտրատել ծայրերը և խաշել:
4. Կտրատել ձիթապտղի հատիկն ու լոլիկը:
5. Բրինձը լցնել մատուցվող ափսեի մեջ՝ նրան կլորիկ տեսք հաղորդելով:
6. Իսկ նրբերշիկի (եղջյուր), ձիթապտղի հատիկի (աչուկներ) և լոլիկի (քիթ) օգնությամբ էլ ձևավորել եղջերուին:
Անի Ավագյան