Պատրա՞ստ ես գուշակել հտաքրքիր հանելուկներ ընտանի կենդանիների մասին։ Այստեղ քեզ սպասում են այծի, ոչխարի, կովի, կատվի, շան, էշի, ձիու և այլ ընտանի կենդանիների մասին հանելուկներ։
Տարվա տարբեր եղանակին,
Տարբեր գույնի մուշտակ հագին,
Քնում է միշտ աչքերը բաց,
Վախկոտ է խիստ, շուրթը՝ ճաքած:
Նապաստակ
Երկու տառով կենդանի,
Աջից կարդաս՝ ընտանի,
Բայց միջատ է շատ տհաճ,
Երբ կարդում ես ձախից աջ:
Ուլ
Բեռ է տանում սարն ի վեր,
Ունի երկար ականջներ։
Չի տրտնջում ու չի ծուլանում,
Բայց թե համառեց՝ տեղից չի շարժվում։
Էշ
Ապրում է նա մեր բակում,
Իր սեփական տնակում,
Կատվին տեսնում, բարձր հաչում,
Տուն օտարին նա չի թողնում։
Շուն
Արագավազ, վեհ ու սիրուն,
Սլանում է, քամուն անցնում,
Ուժեղ է նա, հավատարիմ,
Ո՞վ է, գիտե՞ս, այս կենդանին։
Ձի
Սիրելին եմ ամեն տան,
Մանուկներին բարեկամ,
Մուշտակս տաք ու քնքուշ,
Ես մկների` աչքի փուշ:
Կատու
Ծաղկից ծաղիկ եմ թռչում,
Ամբողջ օրը աշխատում,
Փոքրիկ թևեր ունեմ ես,
Բզբզում եմ քամու պես:
Մեղու
Արևից էլ շուտ արթնանում,
Հպարտ-հպարտ բակում քայլում,
Թառում է նա ցանկապատին,
Արթնացնում է մեր ողջ գյուղին։
Աքլոր
Հատիկներ եմ սիրում ուտել,
Ձու եմ ածում՝ կլոր, սպիտակ։
Փոքրիկ դեղին ճուտիկներիս
Հավաքում եմ թևերիս տակ։
Հավ
Ունի մորուք, պոզիկեր,
Կմագլցի քարեր, ժայռեր,
Կամակոր է, չարաճճի,
Առողջարար կաթ է տալիս։
Այծ
Վարդագույն է, թմբլիկ,
Քթի տեղը՝ տափակ դնչիկ։
Ամեն ինչ է նա ուտում,
Ցեխերի մեջ՝ թավալվում։
Խոզ
Այս կենդանին գանգրահեր,
Տալիս է բո՛ւրդ, որ հագնենք,
Ձմռանը տաք գուլպաներ։
Եվ օգտակար իր կաթից
Համեղ պանիր պատրաստենք։
Ոչխար
Առավոտ շուտ դուրս է գալիս,
Խոտ է ուտում կանաչ դաշտում,
Սպիտակ, համեղ կաթ է տալիս,
Երբ սոված է՝ «մո՜ւ» է ասում։
Կով
Ամբողջ օրը բզբզում,
Աշխատում է օրն ի բուն,
Ծաղիկներին հյուր գնում
Ծաղկափոշի հավաքում։
Մեղու
Սուր պոզերը նրա հզոր
Զենք են ահեղ ու ահավոր։
Կատաղում է ու հարձակվում,
Հենց կարմիր շոր է տեսնում։
Ցուլ