Ամենաօգտակար մրգերի շարքին դասվող խնձորն այսօր մեզ շա՜տ պետք կգա, որովհետև հենց նրա օգնությամբ կպատրաստենք մեր երևակայության հերթական արդյունքը:
Խնձորից կպատրաստենք ձկնիկ, որի համար անհրաժեշտ են՝
Կարմիր խնձոր
Եվ փայտիկ
Իսկ պատրաստում ենք այսպես՝
Խնձորը բաժանիր չորս մասի:
Առաջին կեսը կլինի մեր ձկնիկի գլուխը: Եթե ուզում ես, որ ձկնիկի բերանը բաց լինի, ապա նկարի պես մի կտոր կտրիր առջևից:
Անցկացրու այն փայտիկի վրա:
Խնձորի կտորներից մեկը կեղևազրկիր և ստացիր երեք փոքրիկ ուղղանկյուններ:
Դրանք էլ անցկացրու փայտիկի վրա:
Իսկ փայտիկի ամենա՜վերջում դիր մի փոքրիկ եռանկյունի՝ իբրև ձկան պոչիկ:
Ձկան աչուկն էլ ստացիր՝ ընդամենը գլխիկի վրա մի փոքրիկ կլորիկ կեղևազրկելով:
Ահա և պատրաստ է մեր ձկնիկը: Շտապենք հյուրասիրել ու զարմացնել բոլոր-բոլորին…
Անի Ավագյան