ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ ԿԱՄ ԽՆԿՈ ԱՊԵՐ


4 shares
Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյանը հայ մանկագիր է և ուսուցիչ: Երեխաների շրջանում նա ավելի հայտնի է իբրև Խնկո Ապեր. այս մտերմիկ անունով նրան շատ տարիներ առաջ կնքեցին մի խումբ հայ գրողներ և մանկավարժներ կնքեցին նրան : Նա ծնվել է 1870 թվականին Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում: Իմիջիայլոց, այժմ այդ գյուղը կրում է Խնկոյան անունը: Նախնական կրթությունը Խնկո Ապերը ստացել է հենց ծննդավայրում, հետո Ալեքսանդրապոլի՝ նույն Գյումրիի, քաղաքային դպրոցում: Իսկ կրթություն ստանալուց հետո՝ 1890-ից, ամբողջ 20 տարի նա աշխատել է որպես ուսուցիչ:

1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական հասակից: Իսկ նրա այդ շրջանում գրած բանաստեղծությունները լույս են տեսել 1890 թվականին: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։  «Աղբյուր» մանկական ամսագրիրը, սակայն, Խնկոյանի ամենասիրելին էր և ինքը այդ ամսագրի ամենամտերիմ աշխատակիցն էր:

Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր մարդ էր, սիրում էր հանպատրաստից կատակներ անել: Նրա սրամտությունը արտահայտվել է նաև իր ստեղծագործություններով, որտեղ նա հումորի միջոցով ծաղրում է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունն ու շողոքորթությունը:

Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Աթաբեկ Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից երրորդը: Նրա մանկական՝ նմանը չունեցող բանաստեղծություններից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», «Աղվեսն ու Արջը», «Ցորնատերն ու Ջաղացպանը», «Գյուղացին ու Արջը» և այլն: Իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը», «Գալոյի Աղվեսը» և այլն:

Սակայն Խնկոյանը մեր գրականության մեջ ավելի հայտնի է որպես տաղանդավոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր ու խորիմաստ առակները: Բացի հեղինակային ստեղծագործություններից Խնկո Ապերն ունի նաև փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղվեսն ու խաղողը» և այլն:

Աթաբեկ Խնկոյանն իր ողջ կյանքը նվիրեց գրականությանն ու մանուկներին: Նա մահացավ 65 տարեկան հասակում՝ 1935 թվականին, Երևանում:

Այսօր նրա անունով է կոչվում Երևանի մանկական գրադարանը, որտեղ այցելելով դու բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կիմանաս Խնկո Ապոր մասին և կկարողանաս ընթերցել նրա բոլոր-բոլոր ստեղծագորխությունները: Իսկ այստեղ կարող ես գտնել Խնկո Ապոր առակները:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։